Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Բացահայտում են Արևմուտքի այն ուժերի ռազմավարական նպատակները, որոնք աջակցել են Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com-ն «Ադրբեջանը սլանում է Արևմուտք. Բաքվի ինչի՞ն է պետք Ալբանիան, և ի՞նչ կապ ունի այդտեղ Իրանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Անդրկովկասում տեղի ունեցող տնտեսական և քաղաքական գործընթացները, որոնց մասնակցում են տարբեր խաղացողներ, արտացոլվում են աշխարհի այլ մասերում տեղի ունեցող գործընթացներում։ Այս անգամ նման յուրօրինակ իրադարձություն է դարձել նոյեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահի առաջին պաշտոնական այցը Ալբանիա, որը գործնականում համընկել է Տիրանայում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշման հետ։ Ալիևի ելույթում ամենաարտասովորը Ալբանիայի հիշատակումն է ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների համատեքստում. «Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության հարթակ ունի։

Մենք երկար տարիներ ակտիվորեն ներգրավված ենք եղել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններում։ Ալբանիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, նույնպես միշտ մեծ աջակցություն է ցուցաբերել ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի հարաբերություններին»։ Սա ավելի մանրամասն վերլուծենք։ Ինքը՝ Ադրբեջանը, չնայած իր հայտարարած չեզոքությանը, ակտիվորեն համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, և այդ հարցում Ալբանիան առանձնահատուկ նշանակություն ունի որպես եվրաատլանտիզմի դիրիժոր դեպի իսլամական աշխարհ։ Պատմականորեն ալբանացիներն այնքան էլ խստորեն չեն հետևում իսլամին՝ գերադասելով սինկրետիզմը՝ քրիստոնեական (ուղղափառ և կաթոլիկ) և մուսուլմանական ավանդույթների համադրության տեսքով: Կրոնի դիրքերը հատկապես խարխլվել էր բռնապետ Էնվեր Հոջայի օրոք, որի ժամանակ 1967 թվականին Ալբանիայում փակվեցին բոլոր եկեղեցիներն ու մզկիթները։ Սակայն 1991 թվականին սկսվեց կրոնների, այդ թվում՝ իսլամի վերածնունդը։

Լինելով ֆորմալ մահմեդականներ և իրականում ունենալով երկու պետություն՝ Ալբանիա և Կոսովո, ալբանացիները միշտ կողմնորոշվել են դեպի Արևմուտք։ Պատահական չէ, որ 1990-ականներից ալբանացիները եղել են Բալկաններում ամերիկյան ազդեցության հիմնական կրողները: Շատ ալբանացիներ և ալբանական արմատներ ունեցող մարդիկ են ապրում Թուրքիայում։ Հետևաբար, Ալբանիայի հետ Ադրբեջանի կապերի ամրապնդումը կազդի նաև Թուրքիայի վրա, որի ալբանական ծագում ունեցող քաղաքացիները կանեն ամեն ինչ, որպեսզի Անկարան չշեղվի եվրաատլանտյան ուղուց։ Հիմա հատկապես ուշագրավ է ալբանաադրբեջանական մերձեցումը` հաշվի առնելով աշխարհում տիրող քաղաքական իրավիճակը: Համեմատաբար վերջերս Ալբանիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ՝ Ալբանիայի թվային ենթակառուցվածքի վրա Իրանի ենթադրյալ կիբերհարձակումների պատճառով:

Ինչպես գիտենք, ալբանացիներն են ԱՄՆ-ի հիմնական աջակցությունը Բալկաններում, իսկ Իրանը գլխացավանք է ԱՄՆ-ի համար։ Ադրբեջանն էլ վերջերս սկսել է աջակցել այաթոլլաների հակառակորդներին և բացահայտ քարոզում է, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանի՝ Իրանից անջատումը։ Հատկանշական է, որ Բաքվի և Թեհրանի հարաբերությունների վատթարացումը համընկել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության հաստատման հետ։ Վերջին իրադարձությունները հուշում են, որ քաղաքական տեսանկյունից Ադրբեջանի մերձեցումը ԱՄՆ-ի հետ կապված է Իրանի դեմ Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարության հետ։ Այսպիսով, նոյեմբերի 22-ին Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Դորանն է այցելել Զանգելանի շրջանի Ագադլի «խելացի գյուղ» և զրուցել լրագրողների հետ: Նա հայտարարել է. «Հայաստանը պետք է համաձայնի խաղաղությանը, բացի [Զանգեզուրի] միջանցքը, դադարեցնի տարածքների ականապատումը, սահմանագծում իրականացնի և աշխատի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վրա…

Այո, պատերազմ է եղել, որում Հայաստանը պարտվել է, բայց հիմա, կարծում եմ, նա նույնպես շահագրգռված է խաղաղության հաստատմամբ… Որպես ամերիկացի՝ ես ազատագրված տարածքներին ռազմավարական արժեքով եմ նայում»։ Ամենակարևորն այն է, որ ամերիկացին ողջունել է Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի միջև եռակողմ համագործակցության զարգացումը և դաժան հարձակում է գործել Իրանի վրա. «Իրանի վարչակարգն այժմ ավելի թույլ է, քան երբևէ եղել է, իսկ Ադրբեջանն աճող տերություն է: Ես չգիտեմ, թե որքան շուտ դա տեղի կունենա, բայց Հարավային Ադրբեջանի բնակչությունն ավելի սերտ հարաբերություններ կունենա Ադրբեջանի հետ։ Դա լավ կլինի ոչ միայն իրանցի ադրբեջանցիների, ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար…»:

Նույն ոգով է արտահայտվել նաև Ռազմածովային ասպիրանտուրայի (ԱՄՆ) պրոֆեսոր Բրենդա Շաֆերը, որն այցելել էր Արաքս գետի ափեր՝ Խուդաֆերինի կամրջի մոտ։ Նա հայտարարել է. «Ես երբեք նման բան չեմ տեսել։ Այն, ինչ հիմա կատարվում է Իրանում, բացառիկ իրադարձություն է, քանի որ բնակչությունը պահանջում է կառավարման բոլորովին նոր համակարգ...»։ Ավելին, այդ ամերիկացին իրեն թույլ է տվել բացահայտել Արևմուտքի այն ուժերի ռազմավարական նպատակները, որոնք 2020 թվականին աջակցել են Ադրբեջանին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ. «Կարծում եմ, որ Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում շատ մեծ ազդեցություն ունեցավ Իրանում ադրբեջանցիների ինքնագիտակցության աճի, ինքնորոշման վրա։ Շատերն են ակտիվացել՝ հպարտանալով պատերազմի ժամանակ Ադրբեջանի ձեռքբերումներով»։

Բաքվի և Տիրանայի միջև համագործակցության ակտիվացումը շատ լավ տեղավորվում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Ադրբեջանի ընդհանուր մերձեցման մեջ։ Ալբանիան նույնպես օրգանիկ տեսք ունի այդ քաղաքական կոնֆիգուրացիայի մեջ, քանի որ հիանալի հարաբերություններ ունի ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իսրայելի հետ: Հետևաբար, Ադրբեջանը Եվրոպայի համար ոչ միայն էներգառեսուրսների այլընտրանքային մատակարար երկիր է, այլ նաև Ալբանիայի հետ մեկտեղ եվրաատլանտիզմը քարոզող Արևմուտքի բաստիոններից մեկը իսլամական աշխարհում։ Մի խոսքով, Ադրբեջանի և Ալբանիայի միջև համագործակցության զարգացումը Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի ռազմավարության բնական մասն է, որը բացասաբար է ազդում Ռուսաստանի վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»