Բաքուն պնդում է՝ մասնագետներ է ուղարկել «ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայր՝ հետաքննելու օգտակար հանածոների ապօրինի շահագործումը»
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Պաշտոնական Բաքուն Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին Արցախի հաղորդումից մոտ երկու ժամ անց տեղեկացրեց, որ մասնագետներ է ուղարկել ՛՛ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայր՝ հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ տարածքներում այդ գործունեության բնապահպանական հետևանքները՛՛: Բաքվից, սակայն, չեն հստակեցնում, թե խոսքն ինչ օգտակար հանածոների մասին է:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-նեչը՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության դիմումի հիման վրա Պաշտպանության նախարարությունն է դիմել ռուսական խաղաղապահ զորակազմին։
՛՛Այսօր ժամը 11-ին Ադրբեջանի բնապահպանության նախարարության աշխատակիցները, էկոնոմիկայի նախարարությանն առընթեր պետական գույքի ծառայության և ՛՛ԱզերԳոլդ՛՛ ընկերության աշխատակիցները մոտեցել են Ստեփանակերտի ու Շուշի քաղաքների միջև տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի անցակետին՝ տարածք մուտք գործելու համար՛՛,- հաղորդում են Բաքվից:
Բացի այդ՝ նշվում է, որ այս պահին խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ քննարկվում է այդ տարածքներում օգտակար հանածոների ապօրինի շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետաքննման և մոնիտորինգի փորձագիտական խմբի գործունեությունը։
Նշենք, որ այսօր երեք ժամ շարունակ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ադրբեջանցիները փակել էին։