ԵՄ-ում հայտարարել են ինֆլյացիայի մասին ԱՄՆ օրենքին պատասխան միջոցների մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Եվրամիությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի հավասարակշռի գլոբալ մրցակցությունը ԱՄՆ-ում ինֆլյացիայի նվազեցման մասին օրենքի (IRA) ընդունման կապակցությամբ, հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Մենք պետք է շտկենք մեր կանոնները, որպեսզի պարզեցնենք պետական ներդրումները էկոլոգիական տրանսֆորմացիայի մեջ, նաեւ պետք է նորից գնահատել համաեվրոպական ֆինանսավորումը», - ասել է ԵՄ ղեկավարը՝ ելույթ ունենալով Բելգիայի Բրյուգե քաղաքի Եվրոպայի քոլեջում:
Միաժամանակ, նրա խոսքով, Եվրամիությունը կշարունակի աշխատել ԱՄՆ-ի հետ մրցակցության հարցերում տարաձայնությունների կարգավորման եւ բիզնեսի համար հավասար պայմանների ապահովման համար, որոնք ծագել են նոր օրենքի ընդունումից հետո: