Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գեւորգ Սաֆարյանը փաստաբանի միջոցով ուղերձ է փոխանցել եւ հացադուլ հայտարարել

ПОЛИТИКА

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը, ով ներկայում կալանավորված է, իր փաստաբանի միջոցով բաց ուղերձ է հղել Ազատության հրապարակում նստացույցը շարունակող իր ընկերներին` շնորհակալություն հայտնելով նրանց, որ եղանակային ցուրտ պայմաններում աջակցում են իրեն:

«Երբեք չկաշկանդվեք իմ կալանավորմամբ եւ փաստորեն, գերեվարմամբ։ Միայն անընդմեջ պայքարը կարող է բերել այն պետության ստեղծմանը, որին արժանի են մեր ժողովուրդը եւ ապագա սերունդները։ Բանտերով ու ոստիկաններով մեր պայքարը կասեցնել հնարավոր չէ, մենք ստեղծելու ենք այն պետությունը, որտեղ մարդը ոչ թե ռեսուրս է, այլ արժեք, որտեղ հայրենիքը ոչ թե ինքնահաստատվելու կամ քաղաքական փիարով զբաղվելու միջոց է, այլ իրական արժեք։ Պետություն, որտեղ հարգվում են մարդու իրավունքները եւ որտեղ օրենքը բոլորի համար է, պետություն, որը ընտրելու է զարգացման ճանապարհ այլ ոչ թե…»,-ըստ «Հիմնադիր խորհրդարանի» տարածած հաղորդագրության, այստեղ Սաֆարյանի գրառումն ընդհատվել է, եւ Գեւորգին թույլ չեն տվել ավարտել այն:

Իր հերթին, հայտարարությամբ է հանդես եկել «Հայկական վերածնունդ» կազմակերպությունը՝ պահանջելով ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին: «Այն դեպքում, երբ հանրապետության բոլոր վայրերում, ինչպես նաեւ ողջ աշխարհում տոնածառներ էին տեղադրված, ՀՀ ոստիկանությունը բռնի ուժով արգելեց «Նոր Հայաստանին» փոքրիկ տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում: Ոստիկանները, որոնցից մի մասը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ, չբավարարվելով տոնածառը հափշտակելով եւ այն կոտրատելով, կամայականորեն եւ առանց օրինական հիմունքների հարձակվել եւ ծեծի են ենթարկել մի շարք ակտիվիստների: Իսկ Գեւորգ Սաֆարյանին քրեական մեղադրանք են ներկայացրել եւ մինչ այժմ պահում են կալանքի տակ: Օրինազանց ոստիկաններից եւ ոչ մեկը պատժի ու պատասխանատվության չի ենթարկվել, իսկ նրանցից ոմանք ընդդիմության նկատմամբ իրենց ատելությունը շարունակել են արտահայտել սոցիալական ցանցերում՝ վիրավորանքներ եւսպառնալիքներ տարածելով «Նոր Հայաստանի» մասնակիցների նկատմամբ:

Ակնհայտ է, որ տոնական օրով հարբած ոստիկանների մասնակցությամբ սադրիչ գործողություններ ձեռնարկելով եւ ընդդիմադիր քաղաքացիների բերման ենթարկելով ու կալանավորելով, ՀՀ իշխանությունները հերթական անգամ ընդդիմության նկատմամբ քաղաքական ահաբեկում են իրականացնում: Փորձ է արվում բռնաճնշել «Նոր Հայաստան» շարժումը՝ վերջինիս սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելու եւ շարունակաբար իշխանությունների հրաժարականը պահանաջելու պատճառով: Սակայն այս անգամ ոստիկանությունը հատկապես աչքի ընկավ իր լկտիությամբ՝ սադրանքը կազմակերպելով Ամանորի նախօրեին եւ որպես պատրվակ ընտրելով ոչ այլ ինչ, քան տոնածառի տեղադրումը:

Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների ապօրինի քաղաքական հետապնդումները «Նոր Հայաստան» շարժման նկատմամբ եւ պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին: Այն ժամանակ, երբ Հայաստանը ակամա գտնվում է նախապատերազմական կարգավիճակում, ՀՀ ոստիկանության սադրանքները, ապօրինի ձերբակալությունները եւ ատելության անթաքույց արտահայտությունները անկայունություն են սերմանում հասարակությունում, որն առանց այն էլ գտնվում է լարված վիճակում՝ սոցիալ տնտեսական ծանր պայմանների հետեւանքով: Սա ոչ միայն անպատասխանատու վարվելակերպ է, այլ նաեւ հակապետական արկածախնդրություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Հայկական վերածնունդը» Հայաստանի իշխանություններին կոչ է անում սթափվել, վերադառնալ օրինական դաշտ եւ ժողովրդի հետ վերջին կամուրջները չայրել, քանի դեռ ուշ չէ: Կազմակերպության հայտարարության մեջ նշված է նաեւ, որ այս առումով Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելը կարող է հանդիսանալ բարի կամքի դրսեւորում եւ սկիզբ դնել ոստիկանության նկատմամբ վստահության վերականգնման:

Այսօր Գեւորգ Սաֆարյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով իրեն տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առանձին խուց: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Սաֆարյանը բռնություն է գործադրել ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել: Երեք անձ բերման էր ենթարկվել, այդ թվում` Սաֆարյանը:

Գագիկ Աղբալյան

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%