Ակնհայտ է՝ մենք որևէ առավելագույն շեմ չենք ճանաչի. Կրեմլն արձագանքել է ԵՄ-ի՝ ռուսական նավթի գինը սահմանափակելու որոշմանը
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Ռուսաստանը պատասխան քայլեր է նախապատրաստում Արևմուտքի կողմից ռուսական նավթի գնի առավելագույն շեմ սահմանելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Որոշումներ են պատրաստվում, բայց, իհարկե, այստեղ մի բան ակնհայտ է՝ մենք որևէ առավելագույն շեմ չենք ճանաչի»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Նա նշել է, որ արևմտյան երկրների որոշումը կհանգեցնի համաշխարհային էներգետիկ շուկաների ապակայունացմանը, հետևաբար ռուսական նավթի արժեքը կփոխվի։
Պեսկովը նաև հավելել է, որ այս իրավիճակը չի ազդի հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա, քանի որ Ռուսաստանի տնտեսությունն ունի անհրաժեշտ ամեն ինչ դրա հետ կապված կարիքները բավարարելու համար, գրում է gazeta.ru-ն։
Այսօրվանից ուժի մեջ են մտել Ռուսաստանի դեմ նավթային պատժամիջոցները։ Անցյալ շաբաթ Եվրամիության երկրները, ապա G7-ը և Ավստրալիան, պայմանավորվել են ռուսական ծագման նավթի գնի սահմանաչափի շուրջ՝ մեկ բարելի համար 60 դոլար։ Խոսքը ծովային ճանապարհով երրորդ երկրներ առաքումների մասին է։ Հետագայում ակնկալվում է, որ այս շեմը վերանայվի։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի խոսքով՝ Մոսկվան չի ընդունի նավթի գնային շեմը, նույնիսկ եթե ստիպված լինի կրճատել արդյունահանումը։ Նա հավելել է, որ նման սահմանափակումները միջամտություն են շուկայական գործիքներին, ուստի համագործակցությունը կշարունակվի միայն այն սպառողների հետ, ովքեր պատրաստ են աշխատել շուկայական պայմաններով։
Ավանդաբար Ռուսաստանը եղել է Եվրոպա նավթի հիմնական մատակարարը՝ ծածկելով հումքի կարիքների մոտ 20%-ը։ Բայց ի պատասխան Ուկրաինայում հատուկ գործողության՝ արևմտյան երկրները սկսել են պատժամիջոցներ մշակել, որոնց նպատակը, ի թիվս այլ բաների, նավթի արտահանումից Մոսկվայի եկամուտների սահմանափակումն է։