Թուրքիան հետեւում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցին․ Աքար
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Թուրքիան հետեւում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Մենք ուշադիր հետեւում ենք Շվեդիայում եւ Ֆինլանդիայում տիրող իրավիճակին։ Սակայն ցավով նկատում ենք, որ այդ երկրներում դեռ շարունակվում են որոշ սադրիչ գործողություններ։ Հուսով ենք՝ Շվեդիան եւ Ֆինլանդիան կոնկրետ քայլեր կձեռնարկեն այդ խնդրի լուծման ուղղությամբ»,-Աքարի խոսքը մեջբերում է Star թերթը։
Ֆինլանդիան եւ Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը։ Այս պահին հայտերը վավերացրել են ՆԱՏՕ-ի բոլոր երկրները, բացի՝ Հունգարիայից եւ Թուրքիայից։