Ադրբեջանը տեղեկատվական դիվերսիա է սկսել ռուս խաղաղապահների դեմ. «Փաստ»
МЕЖДУНАРОДНОЕ«Փաստ» օրաթերթը գրում է
novostivl.ru-ն «Ադրբեջանը ռուս խաղաղապահների տարակուսանքն է առաջացրել «բնապահպանական» դիվերսիաներով» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանը տեղեկատվական դիվերսիա է սկսել ռուս խաղաղապահների դեմ: Սկսել են մեղադրանքներ հնչել, որ ամենօրյա տեղեկագրեր կազմելիս օգտագործվում են հայկական, այսինքն՝ հորինված տեղանուններ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը իր պաշտպանության նախարարության զեկույցներում մշտապես ադրբեջանացման է ենթարկում Հայաստանի տարածքում գտնվող մի շարք բնակավայրեր և նույնիսկ ամբողջ շրջաններ։ Օրինակ՝ Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վերին Շորժա գյուղը կոչում է «Յուխարի Շորջա Բասարքեչերի շրջանում»։ Այսինքն՝ Ադրբեջանը տեղանունային պատերազմ է մղում և, միևնույն ժամանակ, փորձում է ռուս խաղաղապահներին վերագրել այն, ինչ ինքն է կեղծիքով անում։
Զուգահեռաբար, Բաքուն մեղադրում է խաղաղապահներին Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղ զենքի որոշակի մատակարարումների «համաձայնության» մեջ։ Իսկ հետո մի խումբ քաղաքացիական անձինք, որոնք ներկայացել են որպես Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարության աշխատակիցներ և բնապահպանական կառույցների ներկայացուցիչներ, մի քանի ժամով փակել էին Լաչինի միջանցքի այն միակ ցամաքային ճանապարհը, որը կապում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ։ Այդ գործողությունը բացատրվել էր նրանով, որ իբր հայերն ապօրինի (առանց մաքսատուրք վճարելու) ադրբեջանական բնական պաշարները Լեռնային Ղարաբաղի ընդերքից Հայաստան են արտահանում։ Ճիշտ է, շուտով հայտնի դարձան բնապահպանական ակցիայի իրական պատճառները։ Ամեն ինչ գալիս է նրանից, որ եթե Հայաստանը բացեր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», ապա Բաքուն չէր ձգտի փակել Լաչինի միջանցքը։
Դեռ 2020 թվականից է ադրբեջանական կողմը ցանկանում ապահովել հիպոթետիկ «Զանգեզուրի միջանցքի» արտատարածքային կարգավիճակ, որը կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ։ Այսինքն՝ բեռները պետք է անցնեն Հայաստանի տարածքով առանց զննման և տուրքերի գանձման։ Որոշ փորձագետներ ենթադրում են, որ Բաքուն փորձում է իր բնապահպանների արշավի միջոցով գտնել Ադրբեջանի իշխանությունների և չճանաչված հանրապետության ներկայացուցիչների միջև հաղորդակցության մեխանիզմ: Նման ճանապարհը վայելում է Վաշինգտոնի ու Բրյուսելի, ինչպես նաև պաշտոնական Մոսկվայի աջակցությունը։ Ուստի, ցանկալի է հավատալ, որ դա է ռուս խաղաղապահների հասցեին անհասկանալի մեղադրանքներ ներկայացնելու իրական պատճառը, քանի որ պայթյունավտանգ տարածաշրջանում իրավիճակի սրումը վտանգավոր է բոլորի համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում