Մոսկվան և Թեհրանը համաձայնագիր կստորագրեն. ՌԴ-ում Իրանի դեսպան
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Թեհրանն ու Մոսկվան շուտով կստորագրեն համապարփակ համագործակցության համաձայնագիր, հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, գրում է Ռիա Նովոստին։
«Մենք կստորագրենք երկարաժամկետ համապարփակ համաձայնագիր հարաբերությունների վերաբերյալ»,- ասել է դեսպանը ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտում միջոցառման ժամանակ՝ չնշելով փաստաթղթի ստորագրման վայրն ու ժամանակը։
Այս պահին երկրների միջև համաձայնագիր կա Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև հարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների վերաբերյալ, որը ստորագրվել է Մոսկվայում դեռ 2001 թվականին։ Պայմանագիրը կնքվել է տասը տարի ժամկետով, ինքնաբերաբար երկարաձգվում է հինգ տարին մեկ անգամ, եթե պայմանագրի կողմերից մեկը մյուսին գրավոր չի հայտնում այն դադարեցնելու իր մտադրության մասին համապատասխան ժամկետի ավարտից առնվազն մեկ տարի առաջ: Կողմերը ներկայումս աշխատում են նոր համաձայնագրի վրա։