Բրյուսելի երազանքը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է. ՌԴ ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
ԵՄ-ն «ցամաքում» իր ներկայությամբ փորձում է ամրապնդել իր ազդեցությունը և ի վերջո Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին։
Նրա խոսքով՝ այդ հարցը պարբերաբար քննարկվում է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփումների ժամանակ։
«Մենք տեղյակ ենք Բրյուսելի՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց ցանկացած միջոցներով ներթափանցելու ցանկության մասին։ Պարզապես նրա համար, որ ամրապնդեն իրենց ներկայությունը և ի վերջո Ռուսաստանին դուրս մղեն Հարավային Կովկասից: Դա նրանց երազանքն է։ Չկանխատեսենք իրադարձությունների զարգացումը, Հարավային Կովկասում արտատարածաշրջանային գործոնի ուժեղացման վերաբերյալ կան տրամագծորեն հակառակ տեսակետներ, այդ թվում՝ Անդրկովկասյան երկրների շրջանում։ Այս թեման պարբերաբար քննարկվում է թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ շփումներում»,- ասել է Զախարովան։
Դիվանագետի խոսքով՝ ամեն ինչ հուշում է, որ ԵՄ-ն Հարավային Կովկասում իր գործունեության մեջ առաջնորդվում է սեփական պատեհապաշտ շահերով։
«Եթե որոշում կայացվի երկարաձգել ԵՄ-ի դիտորդական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին հայկական կողմում, մենք լրացուցիչ կմեկնաբանենք»,- եզրափակել է Զախարովան։
Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն որպես միջազգային հարթակ՝ «թաղվել է» Վաշինգտոնի և Փարիզի կողմից: