Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Սկսել են ագրեսիվ էքսպանսիա. ի՞նչ նպատակներով են ծախսվում միլիոնավոր դոլարները. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

ritmeurasia.org-ն «Արևմուտքի կողմից ներթափանցում Հայաստան» վերնագրով հոդվածում գրում է, որ դեռ 2021 թվականի հոկտեմբերին՝ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանի ստանձնումից շատ առաջ, Միացյալ Նահանգները սկսել են ագրեսիվ էքսպանսիա՝ Հայաստանում իրավիճակը խարխլելու և այն հակառուսական հռետորաբանությամբ խամաճիկ գաղութային պետության վերածելու նպատակով։ Պետք է հասկանալ, որ Վաշինգտոնը, քայլ առ քայլ փորձելով հետխորհրդային տարածքի եղբայրական պետությունները փոխակերպել միմյանց հակադիր ուժերի, ուրվագծել է առանցքային խնդիրը, այն է՝ հիմնովին ոչնչացնել այդ երկրները ներառող կազմակերպությունները՝ ՀԱՊԿ–ը, ԵԱՏՄ–ն և ԱՊՀ–ն:

Ակնհայտ է, որ այդ ինտեգրացիոն խմբավորումների հիմքում ընկած է Ռուսաստանը, և քանի որ այդ երկրում ամերիկյան ազդեցության գործակալների «թթվածինը փակել են», ԱՄՆ-ն արագորեն տեղաշարժվել է դեպի Խորհրդային Միության նախկին այլ հանրապետություններ։ Կարծելով, որ ներկայում Ռուսաստանի ղեկավարության ողջ ուշադրությունը կենտրոնացած է միայն հատուկ ռազմական գործողության վրա, Վաշինգտոնը փորձում է հերթական զանգվածային անկարգություններն ու դժգոհությունները սանձազերծել ԱՊՀ երկրներում, կամ էլ հնարավորության դեպքում «կազմակերպել» հեղափոխություններ։ Ընդ որում, ամերիկացիներն ուղղակի ապշեցնում են իրենց կարճատեսությամբ՝ համարելով, որ Մոսկվան ոչ մի ուշադրություն չի դարձնում այն բարեկամ պետություններին, որոնց հետ պատմականորեն երկար տարիների ջերմ հարաբերություններ է ունեցել։

Եվ եթե նույնիսկ դրանք դիտարկենք պրագմատիկ՝ ազգային անվտանգության տեսանկյունից, ապա Ռուսաստանը, ինչպես գիտենք, սահմանակից է ոչ միայն Ուկրաինային, այլ նաև հետխորհրդային մի շարք այլ պետությունների՝ դրանից բխող բոլոր մարտահրավերներով ու սպառնալիքներով։ Արդյունքում ամբարտավան Վաշինգտոնը ՀԱՊԿ անդամ մի շարք երկրներում փորձում է առաջ մղել «ժողովրդավարության և խոսքի ազատության» հետ կապված աշխարհաքաղաքական նախագծեր։ Այսպիսով, ամերիկյան զանգվածային ներխուժումը Հայաստան սկսվել է վաղուց՝ Արևմուտքի կողմից վերահսկվող հասարակական կազմակերպությունների ներդրմամբ։ Դեռևս 2018 թվականին հանրապետությունում գրանցվել է շուրջ 5 հազար ՀԿ և հիմնադրամ։ Այժմ դրանք էլ ավելի շատ են։ Արդյունքում այսօր երկրում նրանց գործունեությունը ծաղկում է։ Անգլո-սաքսոնական ֆինանսավորում ունեցող 40 ՀԿ-ներից 15-ին (ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 33 միլիոն դոլար) տարեկան ներարկվում է 1-2 միլիոն դոլար, մյուսները ստանում են 200000-ից մինչև 1 միլիոն դոլար: Եվ դեռ քանի՞ ՀԿ-ներ են թաքցնում իրենց ֆինանսավորումը դրսից։ Այդ բոլոր կառույցները բացահայտ հայտարարում են իրենց «բարի գործերի» մասին՝ ժողովրդավարության խթանում, կոռուպցիայի դեմ պայքար և այլն։

Իրականում, նրանց նախագծերը, որոնք աջակցվում են վիթխարի «արևմտյան» ֆինանսներով, գործնական արդյունք չունեն և կենտրոնանացված են առաջադեմ երիտասարդության, ինչպես նաև քաղաքական և ինտելեկտուալ էլիտայի այն ներկայացուցիչների վրա, որոնք կարող են առաջ մղել ԱՄՆ-ի և ԵՄ-ի արտաքին քաղաքական շահերը։ Որպես առաջնահերթություն են ծառայում հետևյալ ոլորտները՝ Հայաստանի հասարակության մեջ ներքին պառակտում ստեղծելը, ԼԳԲՏ գաղափարների խթանումը, ազատական արժեքների ներդրումը և այլն։ Միևնույն ժամանակ, ՀԿ-ների հիմնական ջանքերը, իհարկե, ուղղված են Հայաստանի զարգացման արևմտամետ վեկտորի խթանմանը և Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների վարկաբեկմանը։ Նրանք համակարգված աշխատում են ստեղծել գաղափարական և օրենսդրական դաշտ արևմտյան ուղղվածությունը խթանելու համար։ Փաստացի, դա հաստատում է նոյեմբերի 22-ին Երևանում անցկացված հանրահավաքն ընդդեմ ՀԱՊԿ գագաթաժողովի անցկացման, որը տեխնիկապես կազմակերպվել էր ոչ կառավարական արևմտամետ կազմակերպությունների կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան անմիջական հրահանգավորմամբ, որը, ի դեպ, իր մեծությամբ աշխարհում երկրորդն է (ըստ որոշ աղբյուրների, աշխատողների թիվը տատանվում է 2 հազարից մինչև 2,5 հազարի)։

Հանրահավաքին մասնակցած ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական ընդդիմադիր ուժերի այն ներկայացուցիչները, որոնք թաքնվել են մասնակի մոբիլիզացիայից, դուրս էին եկել Ուկրաինայի և ԱՄՆ-ի դրոշներով, ինչը ևս մեկ անգամ բացահայտում է այդ ծիծաղելի ակցիայի կազմակերպիչներին։ Եվ ինչն է հետաքրքիր. «կերակրված» խելագար ամբոխը, բացի հակառուսականից, բղավում էր նաև կոչեր ի փառս Ուկրաինայի: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա «թյուրիմացության» պայմաններում Հայաստանի հայրենասեր քաղաքացին դժվար թե իրեն թույլ տա Անդրկովկասից ռուս խաղաղապահների դուրսբերման քարոզչություն անել։ Ակնհայտ է, որ այդ սադրիչների գործողությունները հապճեպ նախապատրաստվել են ամերիկյան պետական կառույցների կողմից, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս նրանց հավակնությունների իրականացման հարցում պրոֆեսիոնալիզմի բացակայությունը։

Եվ նույնիսկ ՀԱՊԿ նոյեմբերյան գագաթաժողովի իբր բացասական արդյունքը, որը լայնորեն շրջանառվում է բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցներում, կապված Փաշինյանի կողմից 17 փաստաթղթերից միայն երկուսի՝ «ՀԱՊԿ հռչակագրի» և «Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին», չստորագրման հետ, պարզապես աշխատանքային պահ է, որն ուղղակի պահանջում է կազմակերպության բոլոր անդամների կողմից լրացուցիչ քննարկում։ Առայժմ անփոփոխ է մնում միակ փաստը՝ Ռուսաստանին և Հայաստանին կապում են հինավուրց և խոր արմատներ ունեցող դաշնակցային և տնտեսական հարաբերությունները: Միայն այս տարվա առաջին ինն ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 67 %-ով, իսկ Հայաստանից արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն աճել է 80 %-ով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»