ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ մարդու իրավունքների խախտումների պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Եվրամիությունը հավելյալ պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ երկրում մարդու իրավունքների խախտումների պատճառով։ Այս մասին հայտնում է DPA-ն՝ հղում անելով Բրյուսելում ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստում մի քանի դիվանագետների հայտարարությանը։
«ԵՄ երկրները հավելյալ պատժամիջոցներ են սահմանում Իրանի դեմ՝ մարդու իրավունքների լուրջ խախտումների պատճառով»,- ասվում է գործակալության Twitter-ում։
Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բուրբոքը հայտարարել էր, որ Եվրամիությունը մտադիր է Իրանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը սահմանել մարդու իրավունքների խախտումների պատճառով։
Մինչ այս հաղորդվում էր, որ Իրանում հրապարակայնորեն կախաղան են հանվել երկրում անկարգությունների երկու մասնակցի։ Մահապատժի ենթարկված Մաջիդրեզա Ռահնավարդին մեղադրում էին երկու իրավապահների ում չորս այլ աշխատակիցների դանակահարելու, ինչպես նաև չորս մարդու վիրավորելու մեջ։