Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Գաբրիելն ասում էր, որ ինքն արդարության ջատագովն է, երազում էր դատավոր դառնալու մասին». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ֆենոմենալ, աստվածային ու կատարյալ. այս երեք բառի մեջ ամփոփվում է եղբորս մարդկային տեսակը, իր կարողությունները, նպատակները»,-ասում է Գաբրիել Ավետիսյանի քույրը՝ Մելսիդան:

Նրա և եղբոր տարիքային տարբերությունը մեկ տարի է: «Մանկության տարիներին ասում էին, որ պետք է սեռերով հակառակ ծնվեինք: Որպես աղջիկ, ավելի ակտիվ էի, իսկ եղբայրս՝ հանգիստ ու հավասարակշռված: 12 տարի գերազանց առաջադիմություն է ունեցել, ավարտելիս ոսկե մեդալի էին առաջադրել: Մայրիկիս ասաց՝ կգաս դպրոց, կասես, որ չենք ուզում մեդալը: Նա էլ սրտնեղեց՝ դա քո գերազանց սովորելու արդյունքն է: Պատասխանեց՝ իմ մեդալն իմ գլխում է, իսկ դու այն բարեկամներին ու հարևաններին ցույց էիր տալու, ասեիր՝ տղես ոսկե մեդալ է ստացել, ու պարծենայիր, բայց քեզ այնքան պարծենալու առիթ եմ տվել: Այս պատմությունը բոլորիս մեջ է ֆիքսվել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Գաբրիելի քույրիկը:

Հիշում է՝ 8 տարեկանում, երբ դպրոցում ֆիզիկա չէին էլ ուսումնասիրել, եղբայրը մեքենա էր նախագծել. «Իմ շարժվող տիկնիկներից հանել էր իրեն անհրաժեշտ սխեմաները և մեքենա պատրաստել: Մի քանի ժամ հետո լուցկու տուփերը մեր տան մեջ շարժվում էին. հասկացանք, թե ինչու իմ տիկնիկը չի խոսում ու չի շարժվում»: 2014 թ.-ին մասնակցել է Լոռիում կազմակերպված «Հայ ասպետ» ինտելեկտուալ խաղին: «Իր թիմի ավագն էր: Միշտ ասում էր՝ հաղթանակներ կերտող տղա եմ: «Հայ ասպետի» կազմում կրկնակի հաղթանակ տարան՝ թե՛ որպես թիմ, թե՛ արդեն թիմերի ավագների կազմում: Ապրում էր նժդեհյան գաղափարներով, միշտ Նժդեհ էր կարդում: Ավագների խաղում հաղթելու ժամանակ իրեն «Հոգևոր Նժդեհ» գիրքն էին նվիրել: Երբ խոսում էին հայրենիքից, այդ գիրքը բերում էր, մատիտով գծածները ցույց տալիս, կարդում իր ընտրած հատվածները, բացատրում Նժդեհի միտքը: Նժդեհի գաղափարներով ապրեց, կյանքն էլ զոհեց հանուն հայրենիքի, այն իրենց համար ամեն ինչից բարձր էր»,պատմում է քույրիկը:

Գաբրիելի երազանքը դատավոր դառնալն էր. «Երկուսով ընտրել էինք Ոստիկանության կրթահամալիրի Իրավագիտության ֆակուլտետը: Ոստիկանության ակադեմիայում քննությունները ներբուհական են և օգոստոսին: Գաբրիելին մայրիկս ուշ էր դպրոց ուղարկել, պետք է 2019 թ.-ի հունվարին բանակ գնար, բայց դպրոցական էր, 6 ամիս տարկետում ստացավ: Հուլիսին զորակոչվեց, չհասցրեց քննություններ հանձնել: Պայմանավորվել էինք՝ դպրոցը կավարտեմ, մեկ տարի կսպասեմ, ինքը կզորացրվի, միասին կընդունվենք և նույն կուրսում կսովորենք: Ես էլ ցանկանում էի քննիչ դառնալ»: Գաբրիելը բանակ է զորակոչվել 2019 թ. հուլիսի 10-ին, ծառայել է Գյումրու հակատանկային զորամասում, վեց ամիս անց ստացել կրտսեր սերժանտի կոչում: «Դեկտեմբերի 29-ին արձակուրդ եկավ, 2020 թվականը միասին ենք դիմավորել: Հունվարի 9-ին մեկնեց Արցախ՝ Մարտունի 2 զորամասում շարունակելով ծառայությունը: Ծառայության ընթացքում շնորհակալագրեր, պատվոգրեր, խրախուսանքներ է ստացել, «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր մարզիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշաններ, լավ ծառայության համար նամակներ ենք ստացել զորամասից:

Սիրով էր ծառայում»,-ասում է Մելսիդան և մի դեպք մտաբերում. «Իրեն սմարթֆոն էինք ուղարկել, Արցախից Հայաստան եկող հրամանատարի միջոցով դեռևս օգոստոսին այն հետ ուղարկեց: Մայրիկս հարցրեց՝ ինչո՞ւ ես ուղարկել: Արձագանքեց՝ մա՛մ ջան, եթե տղերքին ասում եմ, որ չի կարելի այդ հեռախոսն օգտագործել, բայց ես օգտագործեմ, տղերքն ինձ կհարգե՞ն»: Քույրիկը երկու տարի անց էլ վայրկյան առ վայրկյան հիշում է պատերազմի օրերը: «Այդ օրե րին հայ րիկս էլ էր Ար ց ա խ ո ւ մ , ներգրավված էր նախագահի նստավայրի շինարարական աշխատանքներում: Սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան 07:30-ին, արթնացանք մայրիկիս ձայնից՝ պատերազմ է: Իր խոսքերն եմ հիշում՝ ում տանից մեկն է, մեր տանից երկուսն են: Ո՛չ պապաս էր արձագանքում, ո՛չ Գաբրիելից լուր ունեինք: Առաջին զոհերի անունները հրապարակվեցին, Գաբրիելի անունը չկար»:

Գաբրիելը 34 օր մարտնչել է թշնամու դեմ. «Պատերազմի օրերին մեզ ոչինչ չի պատմել: Երբ իրենից լուր չունեինք, գնում էինք ՊՆ կամ այլ գերատեսչություններ, հարցնում էին՝ ո՞վ է իր հրամանատարը, բայց, բացի իր անուն-ազգանունից, որևէ բան չգիտեինք: Իր ծառայակից ընկերների հետ էինք կապվում, խնդրում գոնե հրամանատարի անունն ասել: Մարտնչել է Մարտունիում, Աղդամում, Ֆիզուլիում, որտեղ էլ հոկտեմբերի 26-ին դեպքը լինում է: Հոկտեմբերի 12-ին Գաբրիելի անմիջական հրամանատարը վիրավորվում է, մինչև 2021 թ.-ի նոյեմբերը կոմայի մեջ էր և մահացավ հիվանդանոցում: Երբ նա վիրավորվում է, Գաբրիելենց մարտկոց են ուղարկում Վլադիկ Գևորգյանին, այդ պահին նա իրենց հրամանատարն էր: Վերջինս, ընդհանրապես գաղափար չունենալով ֆագոտի մասին, վերցնում է իրենց մարտկոցից լավագույն հաշվարկ անողին՝ Գաբրիելին, որն առանձին մասնագիտացում էր անցել և գնում են Ֆիզուլի՝ այդ հրամանատարը, Գաբրիելը՝ որպես ֆագոտի հաշվարկի հրամանատար, և իր ծառայակից ընկերը՝ որպես ֆագոտի օպերատոր: Իրենց հետ լինում է նաև երկու պահեստազորային: Սկսվում է հարձակումը, տանկեր են ոչնչացնում, բայց թշնամին իրենց շրջափակում է՝ դիմացից տանկային գրոհ, իսկ թիկունքից՝ մարդկային ուժի առաջխաղացում: Մարդկանց հակատանկային զենքով ուղարկում են առաջնագիծ՝ առանց նրանց թիկունքը գոնե ավտոմատով հսկելու: Հարձակումը սկսվում է, պահեստազորայինները փախչում են, իրենց գտել ենք՝ «հեռացանք, տղերքն ասացին, որ չեն գալիս»:Երեքով մնացել են մինչև վերջ, մենամարտի մեջ են մտել թշնամու մարդուժի հետ»:

Շատ տղաների նման Գաբրիելի «վերադարձը» հայրենի քաղաք՝ Սպիտակ, ուշացել է. միայն երեք ամիս անց է ընտանիքը «գտել» Գաբրիելին: «Այդ դիրքերի տեղը որևէ մեկը չգիտեր, խոսքը Ֆիզուլիի Դիլխարդա գյուղի բարձունքի մասին է: Ավտոճանապարհն են հսկել, որպեսզի այդ կողմից տանկային գրոհ չլինի: Երբ սկսվում են հարձակումները, հրամանատարական կենտրոն կապ են տալիս, ասելով, որ մարդուժ է պետք, միայն տանկերով չեն գալիս, որևէ մեկը չի արձագանքում: Անգամ, երբ փնտրում էինք իրեն, գտնում տարբեր հրամանատարների, ասում էին՝ իրենց տեղը չգիտենք: Հետո արդեն հայրիկիս հետ գտնում ենք իր ծառայակից ընկերներին, յուրաքանչյուրից ինֆորմացիա ստանում, և բոլոր ուղղությունները քարտեզի վրա հատվում էին Դիլխարդա գյուղի վրա: Զանգում ենք, կոորդինատներ տալիս, թե տղաները որտեղ են, պատասխանում են՝ այդտեղ 30 տարի է՝ դիրք չկա: Հայրիկս գնում է Արցախ, բոլորին իրար խառնում, քարտեզների վրա ցույց տալիս, թե որտեղ են տղաները: Մի կերպ մեր խոսքը լսելի ենք դարձնում, հայրիկս որոնողափրկարարական խմբի հետ գնում է այնտեղ, այդ դիրքում երկու մարմին է հայտնաբերվում: Մեկը հրամանատարն է եղել, իր մոտ եղած փաստաթղթերով ճանաչել են: Դիրքից 500 մետր հեռավորության վրա դաշտում գտնում են մարմիններ, նրանցից մեկը Գաբրիելն էր: Նոյեմբերի 21ին ԴՆԹ թեստ ենք հանձնել, հունվարի 2-ին այն համընկել էր հայրիկիս հետ, հունվարի 3-ին մայրիկս կրկնակի թեստ է հանձնում: Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, գտնում ենք Գաբրիելին»:

Մելսիդան ասում է՝ «Գաբրիելից հետո կյանք չունենք»: Հիմա արդեն մայրիկն ու հայրիկը, երկու քույրիկներն ապրում են Գաբրիելի մասին հիշողություններով: Մելսիդան իր հեղինակային գրքում կպատմի Գաբրիելի մասին: Դեկտեմբերի 20-ին եղբայրը կդառնա 22 տարեկան, հենց այդ օրն էլ կլինի գրքի շնորհանդեսը. «Պատերազմի դաշտում իր անունը «հրեշտակապետ» էին կնքել: Դա մեզ պահեստազորայիններն են պատմել: Ասում են՝ երբ տանկային գրոհ էր սկսվում, վզի խաչը համբուրում էր և բարձր գոռում՝ տղե՛րք, օրհնված եմ, Աստված ինձ հետ է, մեզ բան չի լինելու: Գիրքը վերնագրել եմ «Հրեշտակապետը»»: Եղբորից հետո քույրիկը մոռացել է սեփական երազանքի մասին, ընդունվել է Ոստիկանության ակադեմիայի Իրավագիտության ֆակուլտետ և դատավոր է դառնալու: «Գաբրիելից հետո չէի մտածում սովորելու մասին: Աշխարհը կորցրել է իր գույները: Բայց երբ սառչում ես, հասկանում ես՝ աշխարհում մենակ ես, մարդիկ քեզ են նայում, ու իրենց մեջ խղճահարություն է առաջանում, ու գիտակցում ես՝ պահ է գալու, որ քո ծնողին պետք է թիկունք լինես: Գաբրիելը միշտ ասում էր, որ ինքն արդարության ջատագովն է: Հիմա ես եմ լինելու արդարության ջատագովը:»:

Հ. Գ. Գաբրիել Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ներկայացված է «Մարտական խաչի»: Գաբրիելը Սպիտակի՝ 44-օրյա պատերազմի անմահ հերոսների պանթեոնում է:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию