Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Նոր աշխարհակարգը կկառուցվի խոշոր տարածաշրջանային դաշինքներով ուժերի հավասարակշռության հիման վրա. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

paruskg.info-ն «Հետխորհրդային տարածքին ժամանակն է պատրաստվել նրան, ինչ կլինի Ուկրաինայից հետո» վերնագրով հոդվածում գրում է, որ նախկին խորհրդային հանրապետություններում ամեն ինչ հեշտ չէ: Մոլդովայում երկիշխանություն է, Հայաստանը եվրոպացի դիտորդներին է կանչում Ադրբեջանի հետ սահման (ինչն ամեն դեպքում անվստահության արտահայտություն է Ռուսաստանի նկատմամբ), իսկ Թյուրքական պետությունների կազմակերպությունը (Թուրքիան գումարած Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի հանրապետությունները) որոշել է ստեղծել ընդհանուր թյուրքական այբուբեն բոլորի համար, այսինքն՝ փոխում է կիրիլիցան։ Ինչպես նման դեպքերում ոմանք սիրում են ասել, «Ռուսաստանը կորցնում է հետխորհրդային տարածքը»։

Արդյո՞ք այդպես է։ Ի՞նչ կլինի հետխորհրդային տարածքի հետ այն բանից հետո, երբ Ռուսաստանը Ուկրաինային վերադարձնի ռուսական աշխարհ։ Պարզապես, թվում է, թե այդ հարցը հիմա արդիական չէ: Մինչև Ուկրաինայի համար պայքարում վերջնական հաղթանակը դեռ տարիներ կան, այնպես որ, առայժմ հետխորհրդային տարածքի մնացած մասի ճակատագրի մասին մտածելն իմաստ չունի, և հիմա հիմնականը թույլ չտալն է մեր աշխարհաքաղաքական հակառակորդներին՝ հրկիզել նախկին կայսերական-խորհրդային տարածքի այս կամ այն կտորը և պահպանել դիրքերը անկախացած հանրապետություններում։ Բայց խնդիրն այն է, որ հետխորհրդային տարածքի մի զգալի մասը ծրագրված է հակամարտությունների համար՝ հենց այնտեղ անկախ պետությունների պատահական և հանկարծակի ի հայտ գալու փաստով, և եթե Ռուսաստանը նրանցով չի զբաղվում, հնարավորություն է տալիս դա անել արտաքին այլ ուժերին։

Վերջիններս միշտ չէ, որ շահագրգռված են Ռուսաստանին վնասել, հաճախ նրանք պարզապես ամրապնդում են իրենց դիրքերը այդ շրջաններում, բայց, բնականաբար, ռուսների հաշվին: Այդպես է վարվում Թուրքիան, որը հետխորհրդային բոլոր 30 տարիների ընթացքում մեծացնում է իր էքսպանսիան դեպի Անդրկովկաս և Կենտրոնական Ասիա։ Հիմարություն է թուրքերին մեղադրել իրենց իշխանությունը պրոյեկտելու մեջ, նրանք գործում են իրենց շահերից ելնելով, օգտագործում են իրենց ընձեռված հնարավորությունները։ Կարո՞ղ է Ռուսաստանը միջամտել, և արդյո՞ք դա անհրաժեշտ է: Իհարկե, դա անհրաժեշտ է, և, իհարկե, կարող է: Դա անհրաժեշտ է, քանի որ Ռուսաստանը շահագրգռված է հետխորհրդային տարածքի վերաինտեգրմամբ։ Ոչ միշտ է քաղաքական, ինչպես Ուկրաինայի և Բելառուսի դեպքում է, բայց գրեթե միշտ տնտեսական և աշխարհաքաղաքական է:

Կենտրոնական Ասիան և Անդրկովկասը միշտ էլ կլինեն մեր հարևանները, այսինքն՝ տարածաշրջաններ, որոնցից ուղղակիորեն կախված կլինի Ռուսաստանի անվտանգությունը։ Բայց ինքնին այդ տարածաշրջաններն ի վիճակի չեն ստեղծել կայացած պետություններ ինչպես պետականաշինության ավանդույթների և տարածքային վեճերի, այնպես էլ նրանց նկատմամբ արտաքին խաղացողների հետաքրքրության մեծացման պատճառով: Ավելին, եթե հետաքրքրություն դրսևորեին միայն հարևան երկրները, ինչպես Թուրքիան կամ Չինաստանը, այսինքն՝ այնպիսի պետությունները, որոնց հետ Ռուսաստանը կարող է պայմանավորվել եթե ոչ ազդեցության ոլորտների բաժանման, ապա գոնե շահերը հաշվի առնելու հարցում, դա դեռ ոչինչ: Բայց բացարձակապես օտար խաղացողները ևս մտնում են այդ երկրներ, օրինակ՝ նույն անգլո-սաքսոնները, որոնց համար այդ երկրները հետաքրքիր են միայն որպես Ռուսաստանի (կամ Չինաստանի, Իրանի) դեմ խաղի տարրեր։

Այսպիսով, Ռուսաստանը պարզապես չի կարող իրեն թույլ տալ թուլացնել իր դիրքերը Կենտրոնական Ասիայում և Կովկասում, առավել ևս՝ կորցնել դրանք։ Ընդհակառակը, պետք է մեծացնի ազդեցությունը։ Եվ պետք է բացահայտ զգուշացնել նրանց այդ մասին հենց հիմա, որպեսզի ոչ ոք պատրանք չունենա, թե կարող է օգտվել այն պահից, երբ ռուսները զբաղված են Ուկրաինայով։ Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները հետխորհրդային տարածքում իր դիրքերը պահպանելու և ամրապնդելու համար, դրանք առաջին հերթին ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն են, այսինքն՝ անվտանգությունն ու տնտեսությունը։ Կենտրոնական Ասիայի երկրները հասկանում են, որ միայն Ռուսաստանն է իրենց անվտանգության երաշխավորը (հաճախ անգամ միմյանցից)։ Այո, Չինաստանի հետ մեկտեղ, բայց այս դեպքում Պեկինը հանդես է գալիս որպես Մոսկվայի կրտսեր գործընկեր։

Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի հետ Ռուսաստանի պատմական կապերը նշանակում են ոչ միայն ընդհանուր հիշողություններ և արմատներ, այլ նաև ներկայիս Ռուսաստանի տարածքում ապրող ժողովուրդների միլիոնանոց համայնքներ (չհաշված անգամ աշխատանքային միգրանտներին): Նույնիսկ թյուրքական գործոնը, որը շատերի կողմից համարվում է հետխորհրդային տարածքում ռուսական դիրքերի համար սպառնալիք, հեռու է միանշանակ լինելուց՝ Ռուսաստանը շատ թյուրք ժողովուրդների հայրենիքն է, այսինքն՝ կարող է դիրքավորվել անգամ որպես թյուրքական պետություն։ Այո՛, ռուս ժողովրդի պետություն, բայց կապված թյուրք ժողովուրդների հետ։ Հարևան տերություններից ոչ մեկը՝ ո՛չ Չինաստանը, ո՛չ Թուրքիան, չեն կարող փոխարինել Ռուսաստանին Կենտրոնական Ասիայում և Անդրկովկասում։ Էլ չենք խոսում արտաքին՝ անգլո-սաքսոնական խաղացողների մասին, որոնց բոլորովին չի հետաքրքրում հետխորհրդային պետությունների երկարաժամկետ կայունությունը։

Բայց անգլո-սաքսոնների դերն ու ազդեցությունը հետխորհրդային տարածքում ամեն դեպքում կնվազի ոչ թե նույնիսկ Ռուսաստանի հակազդեցության պատճառով, այլ գլոբալիզացիայի ատլանտյան նախագծի վերջնական փլուզման արդյունքում։ Նոր աշխարհակարգը կկառուցվի խոշոր տարածաշրջանային դաշինքներով ուժերի հավասարակշռության հիման վրա։ Դա հատկապես ակնհայտ կլինի Եվրասիայում։ Հնդկաստան, Չինաստան, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Իրան. սրանք եվրասիական նոր աշխարհակարգին աջակցողներն են։ Անգամ Մոլդովան է դատապարտված վերադառնալ ռուսական ուղեծիր ամբողջությամբ, այսինքն՝ ռուսական Մերձդնեստրի հետ միասին, կամ մասամբ՝ Գագաուզիայի ու Մերձդնեստրի տեսքով։ Դա միայն ժամանակի հարց է, ինչպես և հաղթանակը Ուկրաինայում: Հաղթանակ, որը ցույց կտա ողջ հետխորհրդային տարածքին, թե ինչի է հանգեցնում ոչ միայն ռուսների, այլ նաև նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների դեմ թշնամական տրամադրված ուժերի ձեռքում խամաճիկ դառնալու փորձը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»