ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունը
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին:
«Եվրամիությունը մտահոգությամբ հետևում է դեկտեմբերի սկզբից Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին։ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան:
Միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումները տառապանք են պատճառում տեղի բնակչությանը և ստեղծում հումանիտար մտահոգություններ։ Բոլոր այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով:
Եվրամիությունը զսպվածության կոչ է անում և պատրաստ է նպաստել իրավիճակը կարգավորելուն ուղղված ջանքերին»,- ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակի հայտարարության մեջ: