Ռուբլին կարող է դառնալ Իրան-Ռուսաստան երկկողմ առևտրային հարաբերությունների հիմնական արժույթը
ЭКОНОМИКАԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ ռուբլին կարող է դառնալ Իրանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրային հարաբերությունների հիմնական արժույթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կարծում ենք, որ ռուբլին կարող է դառնալ մեր հարաբերություններում օգտագործման հիմնական արժույթը։ Դուք գիտեք, որ Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցից հետո բորսայում սկսել է օգտագործել ռուբլին»,- ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև առևտրի ավելի քան 40%-ն արդեն իրականացվում է ռուբլով։
Նրա խոսքով՝ կողմերն աշխատում են իրանական «Շետաբ» վճարային համակարգը և ռուսական «Միր»-ը միացնելու ուղղությամբ։