Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն համարում ենք վտանգավոր և դեմ ենք դրան. Իրանի դեսպան
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Իրանը Հարավային Կովկասի համար «3+3» ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան- Ռուսաստան, Իրան, Թուրքիա) համարում է շատ հաջող և ակտիվ մասնակցություն է ունեցել այս ձևաչափի առաջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել Մոսկվայում, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Նրա խոսքով` Թեհրանի համար շատ կարևոր է Հարավային Կովկասի անվտանգության և կայունության հարցը, և այդ պատճառով էլ մասնակցում է այդ ձևաչափին Ռուսաստանի, Թուրքիայի և անդրկովկասյան այլ հանրապետությունների հետ։
«Մենք լիովին աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությանը։ Ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն այս տարածաշրջանում մենք վտանգավոր ենք համարում և դեմ ենք դրան։ Մենք երկխոսությունը, փոխգործակցությունը և բանակցությունները համարում ենք հակամարտությունների կարգավորման լավագույն միջոցը»,- ընդգծել է Ջալալին։
«3+3» հարթակի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին։ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու Հարավային Կովկասի խնդիրները։ Հրավեր էր ուղարկվել նաև Վրաստան, սակայն երկրի իշխանությունները հրաժարվել են միանալ հանդիպմանը։