«Ադրբեջանի կառավարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս մարդկության և մարդու իրավունքների նկատմամբ իր անարգանքը հայ ժողովրդի հետ հարաբերություններում». Արամ MP3
ЛАЙФԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Երգիչ, դերասան, հումորիստ Արամ MP3-ն Ինստագրամի իր էջում գրառում է արել ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ:
«Ադրբեջանի կառավարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս մարդկության և մարդու իրավունքների նկատմամբ իր անարգանքը հայ ժողովրդի հետ հարաբերություններում: Երկու օր առաջ նրանք փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ինչպես անցյալ տարի, և անջատել գազամատակարարումը` բնապահպանական նախաձեռնության պատրվակով`անելով հնարավոր ամենը ինչն անհնար է դարձնում հայերի կյանքն այնտեղ: Ձմռան ամիսներին գազամատակարարման դադարեցումը կարող է աննախադեպ հումանիտար ճգնաժամի պատճառ դառնալ», - հրապարակածլուսանկարին կից գրել է հումորիստը:
Հիշեցնենք, որ երկու օր է ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը`իբր բնապահպանական ցույցերի պատրվակով: Երեկվանից դադարեցված է դեպի Արցախ գազատարի աշխատանքը: