Դիմումներ միջազգային կազմակերպություններին. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի առումով: Փոխարենը ակտիվ են ընդդիմադիր քաղաքական ուժերը: Մի կողմից՝ երեկ հանրահավաք էր նախաձեռնվել Հանրապետության հրապարակում, մյուս կողմից՝ առանձին ուժեր դիմումներ են հղում միջազգային կազմակերպություններին:
Ի մասնավորի, երեկ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանը տեղեկացրել է, որ նամակներ է ուղարկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամների դեսպանատներին, արտաքին գործերի նախարարություններին՝ Արցախում ստեղծված հումանիտար աղետը կանխելու նպատակով ՄԱԿ-ի շրջանակներում քայլեր ձեռնարկելու նպատակով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



