Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Ալիևն օգտվում է Փաշինյանի տված հաղթաթղթից. պարզ է, որ ՀՀ այս իշխանություններից որևէ ակնկալիք չկա». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը սադրանքների մի ամբողջ շարք սկսելուց հետո կրկին փակեց Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Լաչինի միջանցք կոչվող հատվածը: Ադրբեջանը շարունակում է նաև հումանիտար աղետը խորացնելու իր քաղաքականությունը: Ադրբեջանի քայլերի, ինչպես նաև առկա ճգնաժամից դուրս գալու հնարավորությունների մասին զրուցել ենք քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:

«Ադրբեջանի հիմնական նպատակը մեկն է թե՛ այս, թե՛ նախորդած և թե՛ հաջորդող փուլերում՝ լիովին տիրանալ Արցախին, նվազագույնը՝ ազդեցության ուժեղ լծակներ ունենալ Հայաստանի վրա, առավելագույնը՝ Հայաստանի տարածքի մի մասը ևս բռնակցելով՝ ապահովել կապը Թուրքիայի հետ ու ստեղծել իրենց պանթուրանական աշխարհը:Սրանք Ադրբեջանի ու Թուրքիայի հիմնական նպատակներն են, որոնց հետամուտ են լինում: Բոլոր քայլերը, ենթանպատակները ծառայում են հենց նշված երկու՝ Արցախին լիովին տիրանալու և Թուրքիայի հետ կապ ստեղծելու կարևոր գաղափարներին, որոնց շուրջ և աշխատում է Ադրբեջանը: Հիմա Արցախի ճանապարհին սադրանք իրականացնելով՝ պարզ է, որ զուգահեռաբար մի քանի ենթանպատակ են լուծում: Առաջինը՝ փորձում են ապալեգիտիմացնել ռուսական խաղաղապահ զորքերի ներկայությունն Արցախում ու հասնել նրան, որ այդ զորքերը հեռացվեն այնտեղից: Սա Ադրբեջանին պետք է մեկ պարզ պատճառով. իրենք գիտակցում են, որ Արցախը լիովին նվաճելու այս պահին առկա միակ խոչընդոտը հենց խաղաղապահ զորախումբն է, որին պետք է հեռացնել, որ կարողանան առաջին խնդիրը լուծել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ադրբեջանը, նրա խոսքով, զուգահեռաբար նաև մեկ այլ հարց է լուծում. «Արցախահայության մեջ անվստահություն է ներշնչում ապագայի հանդեպ և ամեն ինչ անում, որ մարդիկ ինքնակամ դուրս գան Արցախից և այլևս չբնակվեն այնտեղ: Կա նաև երրորդ խնդիրը. ինչ-որ «ֆինանսական փոխհատուցումներ» պահանջելու հարց կարող է առաջանալ՝ կապված ադրբեջանցիների կողմից հնչեցվող այն մեղադրանքների հետ, թե մենք, իբրև, ապօրինի շահագործում ենք Արցախի հանքավայրերը և այլն: Այսինքն, ենթախնդիրները շատ են, բայց բոլորը ծառայում են վերոնշյալ երկու հիմնական նպատակներին»:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունների քայլերին, հայտարարություններին՝ նա նշեց. «Եթե խոսենք համարժեքության մասին, պետք է նախ այլ հարցի պատասխան տանք. ո՞ւմ համար են համարժեք այդ քայլերը: Եթե դիտարկում ենք Հայաստանի և Արցախի խնդիրները լուծելու տեսակետից համարժեք լինելու հանգամանքը, ապա կարող եմ վստահ պնդել, որ իշխանությունների քայլերը 180 աստիճանով հակառակ տրամաբանությամբ են: Եթե Ադրբեջանի և Թուրքիայի երկու հիմնական նպատակները լուծելու տեսանկյունից նայենք իշխանությունների քայլերին, ապա դրանք լիարժեք համարժեք են այդ նպատակների իրագործմանը: Ավելին՝ իրենք բոլոր հիմքերը տալիս են, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարողանան այդ հարցերը լուծել: Ընդ որում, վերջին սադրանքի հիմքերը այս իշխանությունները դրել են Պրահայում ստորագրված, այսպես կոչված, համատեղ հայտարարությամբ, որով ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վերջնականապես հրաժարվել Արցախից: Այսինքն, այդ թուղթն իր ձեռքն ունենալով՝ Ադրբեջանի նախագահը կարողանում է հանգիստ բանակցել ապաշրջափակում պահանջող ցանկացած երկրի ղեկավարի հետ՝ ասելով, որ «սա մեր տարածքն է, Հայաստանը ճանաչում է այն, ահա՝ թուղթը, ուրեմն՝ ձեր ի՞նչ գործն է»: Ասում են նաև, որ «ոչ մի հումանիտար ճգնաժամ չի լինելու, պետք է՝ անհրաժեշտը կմատակարարենք»: Սա է այն հաղթաթուղթը, որը Փաշինյանը տվել է Ալիևին, ու որից Ալիևը լիարժեք օգտվում է»:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին ուղղված կոչերին, նամակներին՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Ավելի քան համոզված եմ, որ միջազգային հանրություն կոչվածից արցախահայությունը որևէ օգնություն չի ստանալու:Նրանք արդեն իսկ իրենց մտահոգությունները հայտնել են, որոնք Ադրբեջանին չեն հուզել: Հետևաբար, հաջորդ քայլը, որը, օրինակ՝ որոշակի պատժամիջոցների գործադրում է ենթադրում, չի արվելու մի պարզ պատճառով. նույն միջազգային հանրությունը հետաքրքրված է այս իրավիճակի զարգացմամբ: Եկեք չմոռանանք, թե խնդիրը որտեղից ծագեց: Խնդիրը ծագեց այն պահից, երբ Ադրբեջանի իշխանությունները որոշեցին Արցախի հանքերը շահագործելու լիցենզիա տրամադրել բրիտանական ընկերությանը: Ընդ որում, բրիտանական դիվանագիտությունն այդ խնդրով սկսել է զբաղվել հենց պատերազմի օրերին: Արցախում արյուն էր թափվում, իրական կոտորած էր, իսկ իրենք, ըստ իրենց իսկ կողմից հրապարակված նամակների, այդ նույն պահին զբաղվում էին Արցախի ռեսուրսները միմյանց մեջ բաշխելու գործով: Հետևաբար, ի՞նչ ակնկալել այս միջազգային հանրությունից: Ոչինչ»,շեշտեց մեր զրուցակիցը:

Խոսելով հնարավոր իրական լուծումների մասին՝ նա ընդգծեց. «Խնդիրը մեկ լուծում ունի, և այդ լուծումը Երևանում է: Ավելի ճիշտ՝ մեր ժողովրդի քայլերի մեջ պետք է լինի լուծումը, որոնք ուղղված կլինեն դավաճան իշխանությունների հեռացմանը և սեփական ճակատագիրը տնօրինելու պատասխանատվությունը ստանձնելուն: Մենք այսօր պետականությունը կորցնելու իրական և լուրջ խնդրի առջև ենք կանգնած: Բացի այդ, այս պահին, որպես ժողովուրդ, ազգ, պետություն, կանգնած ենք որոշում կայացնելու անհրաժեշտության խնդրի առջև: Պարզ է, որ ՀՀ այս իշխանություններից որևէ ակնկալիք չկա: Պարզ է նաև, որ եթե անգամ միջազգային հանրությունը որոշակի լուծումներ է տալիս, ելակետը բացառապես իր շահն է, և հաճախ այդ լուծումները պարզապես կարելի է չակերտների մեջ առնել: Մենք հիմա նմանատիպ սպառնալիքի առջև ենք կանգնած: Վաղը կարող է այդ ճանապարհը բացվել, ինչը լուծում կհամարվի: Բայց ո՞րն է լինելու այն գինը, որը պետք է վճարի մեր ժողովուրդը, նաև Արցախը այդ բաց ճանապարհի համար: Եթե գինն այնպիսինն է, որ հաջորդ քայլով այդ ճանապարհը կարող է նորից փակվել, նորից այլ պահանջներ դրվեն, ապա նման լուծումը չի կարելի լուծում համարել»:

Քաղաքագետի խոսքով, ցավոք, միջազգային հանրությունը միայն նման լուծումներ է կարողանում առաջարկել հայկական կողմին, ինչը պետք է հստակ գիտակցել և իմանալ. «Դրա համար, իմ խորին համոզմամբ, միակ լուծումը սեփական ուժերը կենտրոնացնելով, պայքարի միջոցով խնդիրներին լուծում տալն է: Սա կարող է շատ պրոբլեմատիկ լինել, ինչը հասկանալի է, բայց ստեղծված իրավիճակից դուրս գալու այլ տարբերակ ես չեմ տեսնում»: Իրավիճակը դիտարկելով բանակցային գործընթացի համատեքստում, երբ այլևս ՀՀ իշխանությունները նույն ոգևորությամբ չեն խոսում «խաղաղության պայմանագրի» ստորագրման հավանականության մասին, քաղաքագետը նշեց.

«Այն, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգվելու է, դեռ ավելի վաղ էի ասել: Կար տպավորություն, որ կողմերը փոխհամաձայնեցված են այդ քայլին գնում. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները չշտապելու համատեղ որոշում էին կայացրել: Ասել էի նաև, որ փաստաթուղթն իսկապես շատ է պետք Ադրբեջանին, բայց եթե նրանք պատրաստ են չեղարկել կամ հետաձգել ստորագրումը, նշանակում է՝ ինչ-որ նոր բաներ ստանալու ակնկալիքներ ունեն, ուզում են դրանք ևս ստանալ ու հետո նոր ունենալ այդ փաստաթուղթը: Ադրբեջանն իր հանգստության համար միջանկյալ փաստաթուղթ է ստացել Փաշինյանից: Պրահայի հայտարարության մասին է խոսքը, որը հետագայում ամրապնդվել է Սոչիում: Ստանալով այդ միջանկյալ փաստաթուղթը՝ Ալիևը գնում է հաջորդ պահանջների կատարմանը, ինչին մենք ականատես ենք լինում հենց Շուշիում: Ինչ վերաբերում է այս իշխանությունների՝ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու շուրջ ոգևորության, ակտիվության պակասին, ապա այդ վարքագիծը բացառապես մեկ բացատրություն ունի. Ադրբեջանից այդ հրահանգն են ստացել՝ դեռ չխոսել այդ մասին, «կոնֆլիկտ խաղալ», որ այդ կոնֆլիկտի մեջ Ադրբեջանը կարողանա ստանալ այն, ինչի համար պայքարում է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт