Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«ՀՀ իշխանությունն իր կրավորական կեցվածքով կողքից դիտողի կարգավիճակում է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը սադրանքների մի ամբողջ շարք սկսելուց հետո կրկին փակեց Արցախը Ադրբեջանը շարունակում է շրջափակված պահել Արցախը: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում երեկ նշել է, որ Արցախում ժողովուրդը հայտնվել է ծանր վիճակում, քանի որ շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանը փակել է նաև գազամատակարարումը:

«Ձմռան շրջանում 120 հազար մարդու նման պայմաններում պահելը հանցագործություն է մարդկության նկատմամբ: Կարծում եմ՝ գնալով էլ ավելի են մեծացնելու ճնշումները՝ փորձելով կոտրել Արցախի ժողովրդի կամքը, ավարտին հասցնել 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցած ցանկությունները և երազանքները: Այդուհանդերձ, սա մեզ համար այդքան էլ տարակուսելի չէ, քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների ցեղասպան գործելաոճը մեզ համար նորություն չէ»,-նշել է Հ. Հակոբյանը:

Անդրադառնալով Արցախի իշխանությունների քայլերին՝ նա ընդգծեց. «Իրենց ունեցած բազմաթիվ թերություններով հանդերձ, այսօր ԱՀ իշխանություններն ունեն այն մտադրությունները, ինչն ունի Արցախում ապրող հայ ժողովուրդը: Դրա առհավատչյան մասնավորապես դեկտեմբերի 13-ի Անվտանգության խորհրդի նիստի վերաբերյալ տարածված տեղեկություններն էին, ԱՀ ԱԺ հայտարարությունն էր, ինչպես նաև պետնախարարի՝ դեկտեմբերի 13-ին տարածած հաղորդագրությունը: Այս պահի դրությամբ խնդիրը լուծելու առումով ամեն ինչ է արվում ԱՀ իշխանությունների կողմից: Այլ հարց է, թե որքանով կենսունակ կգտնվեն ԱՀ իշխանությունները, կառավարությունը, որպեսզի կարողանան օպտիմալ ձևով բաշխել ռեսուրսները, եղած պահուստային միջոցներով որևիցե կերպ լուծել կենսական խնդիրները»:

ՀՀ իշխանությունների դրսևորած վարքագծին Արցախում, մեղմ ասած, քննադատաբար են մոտենում: «Մենք բազմիցս ենք խոսել այն մասին, որ ձեռքերը լվացել են Արցախից: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, մեր բոլոր այդ պնդումների, այսպես ասած, առհավատչյան է: ՀՀ իշխանությունները և մասնավորապես Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ձեռքերը լվացել են Արցախից, այլ, միգուցե, բանավոր պայմանավորվածությունների ադյունքում Արցախը արդեն հանձնել են Ադրբեջանին: Իրենց հայտարարությունները և քայլերը որևէ կերպ չեն տարբերվում այլ երկրների, միջազգային այս կամ այն հարթակի հայտարարություններից, որոնք որևէ գործնական, առարկայական աշխատանքի բնույթ չունեն և դեկլարատիվ են: ՀՀ իշխանությունը Արցախում 120 հազար հայ գերիների իրողությանը կողքից դիտող է դարձել: Պաշտոնական Երևանն ուղղակի կողքից դիտում է, թե ինչպես են այդքան մարդկանց գերի վերցրել, սպասելով, թե ինչ ելք է լինելու, որտեղ ինքը որևիցե գործառույթ չունի»,ասաց մեր զրուցակիցը:

Երբ ՀՀ իշխանությունները որևիցե գործուն քայլեր չեն ձեռնարկում, Հակոբ Հակոբյանի խոսքով, ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ միջազգային հանրությունից: «Ի՞նչ սպասելիքներ ունենալ այն միջազգային հանրությունից, որը 44-օրյա պատերազմի ժամանակ ֆորմալ հայտարարություններից այնկողմ չանցավ: Ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ նույն միջազգային հանրությունն էր պահանջում Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնել: Իհարկե, այլ հարց է՝ ճիշտ էր ասում, թե կեղծում էր: Բայց կարծում եմ, որ այս պահին միջազգային հանրությունը, ի մասնավորի՝ ՄԱԿ-ը մեծ աշխատանք ունի անելու իր իսկ հեղինակությունը փրկելու համար. իր աչքի առջև փորձում են հումանիտար աղետի, սպիտակ ցեղասպանության միջոցով մի ամբողջ ժողովրդի ոչնչացնել: Իր աչքի առջև միջազգային որևիցե նորմ, միջազգային որևիցե կազմակերպության չհարգող երկիրը շրջափակման մեջ է վերցրել Արցախը: Այդ նույն միջազգային կառույցները պետք է առաջին հերթին մտածեն, որ իրենց աչքի առջև մարդկության դեմ հանցագործություն է տեղի ունենում»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Հակոբ Հակոբյանի կարծիքով, ճգնաժամի լուծման հիմնական դերակատարները պետք է ՀՀ իշխանությունը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունը լինեն: «Այս պահի դրությամբ պետք է քննարկել միայն ու միայն մեկ հարց՝ հիմքում դնելով հետևյալ փաստը. իր 120 հազար բնակչով աշխարհից կտրված է մի երկիր, որտեղ նաև հումանիտար աղետ է: Հաշվի առնելով, որ ՀՀ իշխանությունը 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրող կողմերից մեկն է, ամեն ինչ պետք է անի, որ այդ հայտարարության կողմերը մեկ սեղանի շուրջ հայտնվեն և հարցին լուծում տան. մտածել, թե Արցախը, ԱՀ բնակիչները, շրջափակման մեջ լինելով, կարողանալու են ինչ-որ բան անել, միամտություն կլինի: Այսօր ՀՀ-ն պետք է ցույց տա, որ ձեռքերը չի լվացել Արցախից: Այս ամենից առաջ թեպետ ԱՀ կարգավիճակի հարցի մասին ՀՀ իշխանություններն այլևս չէին խոսում, բայց հայտարարում էին, որ իրենց համար կարմիր գիծ է այնտեղի բնակիչների ֆիզիկական անվտանգությունը, նրանց ապրելու իրավունքը: Վերջին 3 օրը ցույց տվեց, սակայն, որ ՀՀ այս իշխանությունների համար որևիցե կարմիր գիծ չկա, որ հանգիստ կարող են տրորել այդ կարմիր գծերը և իրենք իրենց կրավորական կեցվածքով կողքից հետևել, թե ինչպես են տրորում ՀՀ իշխանության՝ իրենց իսկ հայտարարած կարմիր գծերը»,-եզրափակեց Հ. Հակոբյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию