Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե ադրբեջանցի «էկոակտիվիստների» պահանջները դեռ պատասխան չեն ստացել
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
«Ադրբեջանի էկոակտիվիստների պահանջները դեռ պատասխան չեն ստացել»,-այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ՝ կապված Լաչինի ճանապարհին ստեղծված իրավիճակի հետ։
Նաև նաև նշել է, որ կեղծ տեղեկություններ են տարածվում մանիպուլյացիայի նպատակով, չնայած այն հանգամանքին, որ երկու օր առաջ ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցում հայտարարվել են «խաղաղ բողոքի ակցիայի» պատճառների մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակած ադրբեջանցիները փոխել են իրենց պահանջները։
Minval-ը ներկայացրել է նրանց պահանջները․
«-Ղարաբաղի տարածաշրջանի տարածքները, որտեղ ապրում են հայեր և տեղակայված են ռուս խաղաղապահները, պետք է համատեղ վերահսկվեն ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պետական մարմինների կողմից,
-Խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում վերականգնել Ադրբեջանի բոլոր պետական կառույցների, այդ թվում՝ ՆԳՆ-ի, Պետական սահմանային ծառայության, Պետական մաքսային կոմիտեի վերահսկողությունը,
-Հայաստանի հետ սահմանին՝ Լաչինի ուղղությամբ, պետք է ստեղծվեն Պետական սահմանային ծառայության և Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի առանձին կետեր»,-նշել են նրանք։