Facebook-ի 10 հնարավորությունները, որոնց մասին ոչ ոք գրեթե ոչինչ չգիտի
ЛАЙФ1. Facebook-ի ներսում որոնի, ինչպես Google-ում
Վերջերս Facebook-ը վերջապես որոնում մտցրեց ըստ գրառումների, սակայն այդ մասին շատերը չգիտեն: Պարզապես որոնման տողում գրեք կարևոր արտահայտություն, ինչպես գրում եք սովորական որոնողական համակարգում:

Եթե ցանկանում եք գտնել կոնկրետ մարդու գրառումը, որոնողական տողում գրեք նրա անունն ու առանցքային բառը:
2. Արգելեք գովազդ ձեր անունից
Facebook-ում հաճախ գովազդային գրառումները ուղեկցվում են tag-երով, որ տվյալ էջը դուր է գալիս ինչ-որ ընկերների: Որպեսզի ձեր անունը չօգտագործվի կոմերցիոն համատեքստում, կարգավորումներում արգելք սահմանիր: «Կարգավորումներ» »«Գովազդ» » «Գովազդ իմ սոցիալական գործողությունների հետ» » «Խմբագրել» » «Ոչ ոք»
3. Դասակարգեք ընկերներին՝ ըստ կարևորության աստիճանի
Կան մարդիկ, որոնց գրառումները չեք ցանկանում բաց թողնել: Կան մարդիկ, ում ակտիվությունը ձեզ բացարձակապես հետաքրքիր չէ: Բարեբախտաբար, դուք կարող եք ձեռքով կարգավորել, թե ում գրառումները հայտնվեն ձեր նորությունների շարքում ու ում գրառումները՝ ընդհանրապես չերևան:
Մենյուից ընտրեք «Նորությունների ժապավենի կարգավորումներ»-ը: Ընկերներին դասակարգեք ըստ կարևորության: 

4. Պաշտպանեք ձեր օգտահաշիվը կոտրելուց
Դեռ չի մտածվել ձեր օգտահաշիվը առավել հուսալիորեն պաշտպանելու եղանակ, քան սա: Միացրեք այն՝ «Կարգավորումներ» » «Անվտանգություն» » «Մուտքի հաստատում»:
Հաստատման կոդը կարելի է ստանալ sms-ի միջոցով կամ բջջային հավելվածում («Մենյու» » «Կոդերի գեներատոր»):
5. Հրաժարվեք կոնկրետ գրառման մեկնաբանություններից
Չափազանց քննարկվող գրառումների տակ տեղի ունեցող մեկնաբանությունները երկար կարող են շեղել ձեր ուշադրությունը կարևոր գործերից: Բացեք «Կարգավորումները» ու սեղմեք անպետք գրառման ձախ կողմի վրայի խաչը՝ այն այլևս ձեզ չի անհանգստացնի: 
6. Արգելափակեք սփամ ուղարկողին
Եթե ընկերների թվում հայտնվել է սփամի գեներատոր, ով մշտապես հրավիրում է անդամակցել այս կամ այն խմբին, փորձեք հեռացնել նրան ընկերների թվից, սակայն եթե այդ տարբերակը ձեր սրտով չէ, արգելափակեք նրան «Կարգավորումների» հատուկ էջում: Այն այդպես էլ կոչվում է («Արգելափակում»): 
7• Հետ վերցրեք ձեր Like-ը
Գտեք «Մենյուից» «Журнал действий» (Activity Log)-ն ու հեռացրեք անհրաժեշտ իրադարձությունները: 
8. Հեռվից ավարտել գործողությունը
Օրինակ՝ մոռացել եք դուրս գալ օտար համակարգչի օգտահաշվից կամ հափշտակել են ձեր չպաշտպանված սմարթֆոնը: Որպեսզի չարագործը չկարողանա քեզ խայտառակել Facebook-ում, մտեք «Կարգավորումներ» » «Անվտանգություն» » «Որտեղի՞ց ես դու մտել» » «Խմբագրել» » «Ավարտել գործողությունը»:
9. Համակարգչի վրա բեռնիր քո լուսանկարը, հաղորդագրություններն ու այլ տվյալներ
Այդ գործառույթը կարելի է օգտակար լինել բազմաթիվ դեպքերում: Ընդհանուր կարգավորումներում գտնվում է բաղձալի հղումը:


10. Կտակի՛ր օգտահաշիվդ
Այսպես, դուք մահացել եք: Ո՞ւմ բաժին կհասնի Facebook-ում քո ժառանգությունը: Դրա մասին նախապես մտածեք՝ «Կարգավորումներ» » «Անվտանգություն» » «Պահապան»:



