Լատվիան 550 հազար եվրո կհատկացնի ուկրաինական լրատվամիջոցների համար գեներատորներ գնելուն
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Լատվիայի կառավարությունը որոշել է աջակցել մշակույթի նախարարության նախաձեռնությանը` պետական բյուջեից 559 640 եվրո հատկացնելով Ուկրաինայի պետական լրատվամիջոցների համար չնախատեսված ծախսերին, հայտնում է Delfi-ն։
Գումարը կփոխանցվի Հանրային էլեկտրոնային լրատվամիջոցների խորհրդին (SELPP)՝ Ուկրաինայի պետական հանրային հեռուստառադիոընկերությունների գործունեության համար անհրաժեշտ դիզելային գեներատորներ ձեռք բերելու նպատակով։
Նոյեմբերի 29-ին Ուկրաինայի մշակույթի եւ տեղեկատվական քաղաքականության նախարար Ալեքսանդր Տկաչենկոն դիմել է ԵՄ անդամ պետությունների մշակույթի նախարարներին՝ ուկրաինական մշակութային հատվածին եւ ԶԼՄ-ներին՝ ձմեռը գոյատեւելու համար հնարավոր աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։ Ուկրաինական ԶԼՄ-ներին անհրաժեշտ են հատկապես դիզելային գեներատորներ։
Լատվիայի նախարարների կաբինետը որոշել է պետական բյուջեից գրեթե 560 հազար եվրո հատկացնել Ուկրաինայի կարիքների համար գեներատորներ գնելուն։
Հունիսի 29-ին Լվովում Չեխիայի, Էստոնիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի եւ Ուկրաինայի մշակույթի նախարարությունները ստորագրել են Լվովի հռչակագիրը, որում, մասնավորապես, գնահատվում է մշակութային ժառանգության եւ ուկրաինական պետական լրատվամիջոցների գործունեության աջակցության հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը: