Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Միացյալ Նահանգները չպետք է ձգտի վերացնել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում»․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

ridus.ru–ն «Ամերիկացի փորձագետներ. հակամարտությունը Ուկրաինայում կարող է հանգեցնել պատերազմի Կովկասում» վերնագրով հոդվածում գրում է, որ Ուկրաինայում հակամարտության արդյունքները կարող են հրահրել բռնության և անկայունության աճ Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Նման կարծիք են հայտնել Քուինսի ինստիտուտի փորձագետները։ Բանն այն է, որ, ըստ փորձագետների, Ռուսաստանի ռազմական հզորությունն ու հեղինակությունը վատթարանում են, նախկին Խորհրդային Միության այլ երկրներում սառեցված հակամարտություններն ու լարվածությունը վերահսկելու նրա կարողությունը նույնպես վատանում է, և Կովկասում տարածաշրջանային հակամարտությունների վերսկսման լուրջ վտանգ է առաջանում:

Հաշվի առնելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայիս հարաբերությունների ծանր վիճակը՝ ԱՄՆ–ի վարչակազմը կարող է գայթակղվել և միջամտել նման հակամարտություններին, ինչը «սարսափելի» հետևանքներ կունենա տարածաշրջանի համար: Ինչպես նշում են հրապարակման հեղինակներ Անատոլ Լիվենը և Արթին Տեր-Սիմոնյանը, ռուս-ուկրաինական հակամարտությունից եզրակացություններն են դարձել Կովկասում (որտեղ ռուս խաղաղապահների վերահսկողությունը թուլացել է) Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների բռնկման պատճառներից մեկը: «Ուժի այդ փոփոխությունը Վաշինգտոնի համար գայթակղություն է ստեղծում մեծացնել իր ներգրավվածությունը տարածաշրջանում և փորձ կատարել վերջ դնել ռուսական ազդեցությանը», - ասում են հետազոտողները: Փորձագետների կարծիքով, ԱՄՆ–ի ղեկավարությունը պետք է դիմադրի այդ գայթակղությանը։

Նախ՝ այն պատճառով, որ ԱՄՆ-ն այդ տարածաշրջանում չունի կենսական ազգային շահեր։ Գոնե այնպիսի շահեր, որոնց պատճառով արժե մասնակցել պատերազմին։ Այդ ամենի մեջ մտնելը վտանգավոր է նաև այդ տարածաշրջանի հակամարտությունների բնույթի տեսանկյունից, որոնք, ինչպես նշել են Լիվենը և Տեր-Սիմոնյանը, «խորապես անլուծելի են և ունեն այնպիսի արմատներ, որոնք հին են և նախորդում են ինչպես Խորհրդային Միությանը, այնպես էլ այդ երկրի փլուզմանը»: «Դրանք չեն ստեղծվել Ռուսաստանի կողմից և չեն կարող լուծվել ԱՄՆ-ի կողմից»,– ուղղակիորեն հայտարարում են հեղինակները: Նրանք մատնանշում են նաև ներքաղաքական պահը: Ադրբեջանին աջակցության աճը սպառնում է Հայաստանին և դառը հակազդեցություն կառաջացնի ամերիկահայ համայնքում։ Մեկ այլ պոտենցիալ կետ, որտեղ պատերազմը կարող է բռնկվել, Վրաստանն է: Վրաստանին ԱՄՆ-ի աջակցության ավելացումը վտանգ է ստեղծում, որ այդ երկրի իշխանությունները նոր փորձ կձեռնարկեն ուժով վերականգնել իրենց կորցրած տարածքները։ Արդյունքը, կարծում են Քվինսիի ինստիտուտի փորձագետները, կլինի հերթական պատերազմը Ռուսաստանի հետ, որի արդյունքները կլինեն անորոշ և շատ վտանգավոր։

Միացյալ Նահանգները պետք է շարունակեն օգտակար, բայց սահմանափակ դիվանագիտական դեր խաղալ ոչ թե տարածաշրջանում տերությունների միջև վեճերը լուծելու, այլ լարվածությունը նվազեցնելու և բռնության նոր բռնկումները կանխելու համար, պնդում են Լիվենն ու Տեր-Սիմոնյանը։ Եվ այդ սցենարով ԱՄՆ-ին պետք չէ պայքարել Կովկասից Ռուսաստանի ամբողջական դուրսբերման համար։ Բանն այն է, որ այդ տարածաշրջանի որոշ հատվածներում Ռուսաստանը, ըստ հեղինակների, գործել է կայունությունը պահպանելու և զինյալների ներթափանցումն ու տարածումը զսպելու համար, ընդ որում՝ այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», «Ալ-Քաիդան» և նրանց հետ անմիջական փոխկապակցված կազմակերպությունները, որոնք Միացյալ Նահանգների դաժան ու վտանգավոր թշնամիներն են: Կենտրոնական Ասիայում ևս ռուսական ուժերը կարևոր դեր են խաղացել Տաջիկստանը իսլամիստական ծայրահեղականության՝ Աֆղանստանից տարածումից պաշտպանելու գործում:

2022 թվականի սեպտեմբերին Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանային հակամարտությունը կարող է նաև մասամբ պայմանավորված լինել այդ երկրների միջև հարաբերությունների վրա ազդելու Ռուսաստանի ունակության նվազմամբ։ Այդ բախումը հանգեցրել է տասնյակ զոհերի, իսկ ավելի քան 100000 մարդ դարձել է փախստական։ Նմանատիպ սահմանային խնդիրներ կան Կենտրոնական Ասիայի մի քանի այլ պետությունների միջև ևս։ Եվ վերջապես, քաոսային վակուումը կարող է գրավել Չինաստանին, ինչը, անշուշտ, չի բխում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերից: ԱՄՆ-ն ակնհայտ շահագրգռվածություն է ցուցաբերել Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների կառուցման նկատմամբ՝ կապված Կասպից ծովում այդ երկրի նավթի և գազի զգալի պաշարների հետ։ Դրանք նոր նշանակություն են ստացել, ուկրաինական պատերազմով և արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված, Եվրոպա ռուսական գազի մատակարարումների կրճատման հետ։

Ադրբեջանն ԱՄՆ-ի կողմից դիտարկվում է նաև որպես Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարի պոտենցիալ դաշնակից: Ադրբեջանի և Իսրայելի միջև սերտ հարաբերություններն օգնում են Վաշինգտոնին ճնշում գործադրել Թեհրանի վրա։ «Միացյալ Նահանգները չպետք է ձգտի վերացնել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում։ Նրանք պետք է գիտակցեն, որ, որպես տեղական մեծ տերություն, այն կարևոր մասնաբաժին ունի տարածաշրջանում, և փորձեն օգնել մշակել միջազգային մոտեցումներ, որոնք հաշվի կառնեն դա»,- պնդում են հետազոտողները: Նրանք Բայդենի վարչակազմին հատկապես զգուշացնում են ցանկացած այնպիսի գործողությունից, որը կարող է դրդել Վրաստանի ղեկավարությանը վերսկսել Աբխազիան և Հարավային Օսիան նվաճելու պատերազմը։ Ենթադրվում է, որ ցանկալի է բեռնվածության մի մասը տեղափոխել դաշնակիցների և միջազգային կազմակերպությունների ուսերին, որոնք իրենց դերը կունենան շարունակելու առկա այն դիվանագիտական ջանքերը, որոնք ուղղված կլինեն տարբեր կողմերի միջև լարվածությունը նվազեցնելուն և գործող հրադադարը պահպանելուն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»