ՀԱՊԿ կազմում նոր երկրներ ներառելու ծրագրեր չկան. Զաս
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին նոր անդամների միանալու հարցը չի քննարկվում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ոչ, այս հարցը հիմա չի քննարկվում։ Եվ պետք չէ դրան մոտենալ պարզեցված ձևով, պետք չէ քանակի հետևից ընկնել», - ասել է Զասը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կազմակերպության ընդլայնմանն ուղղված քայլերը պետք է բարձրացնեն դրա արդյունավետությունը և ամրապնդեն ընդհանուր անվտանգությունը։
Ավելի վաղ Ստանիսլավ Զասը հայտարարել էր կազմակերպության ընդհանուր կոնտինգենտի ընդլայնման ՀԱՊԿ ծրագրերի բացակայության մասին։ Ըստ Զասի՝ նման մտադրություններ չկան, քանի որ առկա ուժերը բավարար են հնարավոր սպառնալիքները հետ մղելու համար։