Պղնձի արժեքն իջնում է
ЭКОНОМИКАԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Պղնձի գինը երեքշաբթի իջնում է, շուկաները գնահատում են Չինաստանում, որն այդ արդյունաբերական մետաղի ամենամեծ սպառողն է, գործարար վստահության ինդեքսի պատմական նվազագույնի հասնելու հնարավորությունը, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,77 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,733 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ավելացել է 0,65տոկոսով՝ 8 320 դոլար, ալյումինիումինը կրճատվել է 0,59 տոկոսով՝ 2 361 դոլար, ցինկինն իջել է 0,2 տոկոսով՝ 3 012 դոլար։
World Economics-ի վիճակագրության համաձայն՝ Չինաստանում գործարար վստահության ինդեքսը բոլոր ճյուղերում իջել է մոտ 48 կետով, ինչը պատմական նվազագույնն է։ Նշվել է նաեւ հաջորդ տարի չինական տնտեսության ռեցեսիայի ռիսկի մասին։ Այս ամենը կարող է առաջ բերել երկրում արդյունաբերական մետաղների պահանջարկի իջեցում։