Թուրքիայում խոզի գրիպ է տարածվել
ОБЩЕСТВОԹուրքիայի առողջապահության նախարարությունը օրերս նախազգուշական հայտարարությամբ էր հանդես եկել՝ տեղեկացնելով, որ երկրում գլուխ է բարձրացնում գրիպի համաճարակը: Մասնավորապես նշվում էր, որ սպառնալիք է ստեղծել H1N1 վիրուսը, որն առավելապես հայտնի է որպես խոզի գրիպ: Այսօր արդեն հայտնի է դարձել, որ Ադանայի հիվանդանոցներում վերոհիշյալ վիրուսից մահացել է 3 մարդ, նրանցից երկուսը՝ սիրիացի: Ինչպես հայտնում է թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը, միայն անցյալ շաբաթ Ադանայում բարձր ջերմություն ունեցող 45 մարդ դիմել է բուժհաստատություն: Նրանցից 6-ի մոտ հայտնաբերվել է խոզագրիպի վիրուս:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



