«Արդեն մեկ ծայրահեղ ծանր հիվանդ մահացել է». Արտեմ Վալտերը կոչ է արել միանալ դեպի ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատներ և ՄԱԿ-ի ներկայացուցչություն քայլերթին (հոլովակ)
ЛАЙФԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartners_past_am
Երգիչ, երգահան արցախցի Արտեմ Վալտերը ինստագրամյան իր էջում հրապարակել է հոլովակ՝ կոչ անելով միանալ քայլերթին, իսկ հոլովակին կից գրել է. «Ճանապարհը փակ լինելու պատճառով արդեն մեկ ծայրահեղ ծանր հիվանդ մահացել է: Իսկ 4 ամսեկան փոքրիկ գտնվում է ծանր վիճակում»:
Երգիչը նշել է՝ քայլերը, որը քաղաքական բնույթ չի կրում, նպատակ ունի միջազգային հանրությանը կոչ անել ամեն գնով բացել Արցախի կյանքի ճանապարհը՝ թույլ չտալով, որ նախադեպը կրկնվի, ինչպես նաև շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախահայությանը ցույց տալ, որ նրանք միայնակ չեն:
Նշենք նաև, որ ավելի վաղ իր ինստագրամյան էջում տեսանյութ էր հրապարակել դերասան, հումորիստ Պոնչ Իսպիրյանը, որում մի խումբ հայտնիներ կոչ էին անում միանալ Օպերայի բակից դեպի ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատներ եւ ՄԱԿ-ի ներկայացուցչություն քայլերթին: