Չինաստանը պատրաստ է մերձենալ Ռուսաստանի հետ. Սի Ծինփին
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Չինաստանը պատրաստ է գնալ Ռուսաստանի հետ մերձեցման՝ հանուն ավելի արդար գլոբալ կառավարման: Այս մասին հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման արդյունքներով, հայտնում է kommersant.ru-ն:
«Չինաստանը պատրաստ է մերձենալ Ռուսաստանի հետ՝ նոր դարաշրջանում չին-ռուսական հարաբերությունները մշտապես զարգացնելու և գլոբալ կառավարման զարգացումն ավելի արդար և ողջամիտ ուղղությամբ համատեղ խթանելու համար», - Չինաստանի ղեկավարի խոսքերն է մեջբերում Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Դմիտրի Մեդվեդևն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հանդիպել է Սի Ծինփինի հետ. նրա այցի մասին նախապես չեր հայտարարվել։ Նա Չինաստանի ղեկավարին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը:
Արևմտյան երկրները բազմիցս կոչ են արել Չինաստանին ազդել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի զինված հակամարտությունը կարգավորելու համար։
«Վեդոմոստի» թերթը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը, հայտնում է, որ Սի Ծինփինը կարող է դեկտեմբերի վերջին հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: