Ереван, 26.Май.2026,
00
:
00
ВАЖНО


IFC-ն և Ամունդի-Ակբան Հայաստանի ենթակառուցվածքներում ներդրումների ավելացմանն ուղղված գործընկերություն են սկսում

ОБЩЕСТВО

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերությունը մեկնարկում են նոր համագործակցություն՝ Հայաստանի ենթակառուցվածքներում մասնավոր հատվածի ներդրումների արագացմանը նպաստելու, ինչպես նաև երկրում աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին օժանդակելու նպատակով։

Ամունդի-Ակբան ամոբղջ աշխարհում առաջին կենսաթոշակային ֆոնդի կառավարիչն է, որ միացել է IFC-ի «Համագործակցության մասին գլխավոր համաձայնագրին»:


«Համագործակցության մասին գլխավոր համաձայնագիրն» ապահովում է զարգացող երկներում բազմաթիվ վարկատուների կողմից միասնական փաթեթով ընկերություններին ֆինանսավորում տրամադրելու պարզեցված եղանակ: Ըստ այս համաձայնագրի և կենսաթոշակային ֆոնդերի մասին օրենքի, երկու կազմակերությունները կգնահատեն Հայաստանի ենթակառուցվածքներում խոշոր ծրագրերի ֆինանսավորման իրագործելիությունը և հնարավորությունները։

Համաձայնագիրն ընդունող վարկատուներն օգտվում են IFC-ի վարկերի սինդիկացման հարթակից, որը զարգացող շուկաներում մասնավոր ընկերությունների համար ավելի քան 100 միլիարդ դոլար է ներգրավել, ինչպես նաև գործարքների կառուցվածքի սահմանման, պատշաճ ուսումնասիրության, բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման և ազդեցության չափորոշման ու գնահատման ոլորտում IFC-ի փորձառությունից։ IFC-ն մասնավոր կապիտալի մոբիլիզացման մասշտաբներն ընդլայնելու նպատակ ունի՝ ձևավորվող շուկաներում զարգացումն արագացնելու և կլիմայի մեղմմանը ու հարմարվողականությանն օժանդակելու համար։

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը, ավելի քան 700 մլն դոլար կառավարման ներքո ակտիվներով, հայաստանյան առաջատար կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչն է։

Այս համաձայնագիրը լրացնում է ֆրանսիական Ամունդիի և IFC-ի՝ դեռևս 2018թ.-ին մեկնարկած երկարաժամկետ համագործակցությունը, ըստ որի, վերջիններս հայտարարեցին զարգացող շուկաների վրա կենտրոնացած աշխարհի ամենամեծ նպատակային կանաչ պարտատոմսերի ֆոնդի՝ Amundi Planet Emerging Green One-ի գործարկման մասին: Ամունդին այս գործընկերությանը խթանում է զարգացող շուկաների պարտքային գործիքներում իր ներդրումային հնարավորություններով ու ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարչական) համապատասխանության հանձնառությամբ, իսկ IFC-ն՝ զարգացող երկրներում իր եզակի տարածմամբ: Երկու ընկերությունները միավորել են ուժերը՝ ներդրումային նորարարությունների, կանոնավոր կրթության և գիտելիքի փոխանցման ծրագրերի միջոցով կապիտալը զարգացող շուկաներ ուղղելու նպատակով, որոնք նախատեսված են թե՛ թողարկողների, թե՛ ներդրողների համար:

«Մեր կողմից կառավարվող ֆոնդերի շահառուների համար արժանապատիվ կենսաթոշակ ապահովելը մեր հիմնական առաքելությունն է մնում։ Միևույն ժամանակ, մեր ներդրումների միջոցով Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելը մեզ համար կարևոր է։ IFC -ի՝ ամենահեղինակավոր միջազգային հաստատություններից մեկի հետ սույն համաձայնագիրը մեզ կօգնի իրագործել մեր նպատակը»,-նշել է Ամունդի-Ակբա ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։

«Կայուն ենթակառուցվածքն առանցքային է զարգացող շուկաներում մարտահրավերներին դիմագրավելու համար, ինչի պատճառով էլ Հայաստանի ենթակառուցվածքներին օժանդակելը IFC-ի առաքելության կարևոր մասն է։ Ամունդի-Ակբային ողջունում ենք ներդրումային գործընկերների մեր հսկայական ցանցում։ Կապիտալի մոբիլիզացմամբ մեր նպատակը Հայաստանի ժողովրդի կյանքի վրա մեր ֆինանսավորման դրական ազդեցության ընդլայնումն է», - նշել է Հարավային Կովկասում IFC-ի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեն։

IFC-ն «Համագործակցության մասին գլխավոր համաձայնագիրը» ստեղծել է 2008 թվականին՝ համաշխարային ներդրողների շրջանում ավելի մեծ համագործակցություն խթանելու և զարգացող  երկրներում մասնավոր հատվածի ֆինանսավորման պակասը լրացնելու համար։ Համաձայնագիրը սոցիալական, շրջակա միջավայրի վրա և տնտեսական դրական ազդեցություն ապահովելու համար առկա պատասխանատու կապիտալի ֆոնդն ընդլայնելու և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործմանն ու Կլիմայի մասին փարիզյան համաձայնագրի նպատակներին օգնելուն ուղղված IFC-ի աշխատանքի անկյունաքարն է։

 
IFC-ի մասին
IFC-ն  Համաշխարհային  բանկի  խմբի  անդամ  է՝  զարգացման  խոշորագույն  գլոբալ կառույց, որը կենտրոնացած է նոր ձևավորվող շուկաներում մասնավոր հատվածի վրա։ IFC-ն աշխատում է 100-ից ավելի երկրում՝ իր կապիտալը, փորձառությունը և ազդեցությունը գործածելով զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու  համար։ 2022թ. ֆինանսական տարվա ընթացքում IFC-ն ռեկորդային՝ 32.8 միլիարդ դոլար է պարտավորվել ներդնել զարգացող երկրների մասնավոր ընկերություններում և ֆինանսական կառույցներում՝ մասնավոր հատվածի ներուժն իրացնելով  ծայրահեղ  աղքատությանը  վերջ  դնելու  և  համընդհանուր  բարգավաճումը խթանելու  համար, այն  ժամանակ, երբ տնտեսությունները պայքարում են համաշխարհային խորացող ճգնաժամերի ազդեցությունների դեմ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք www.ifc.org:

 

Հետևեք մեզ

www.facebook.com/IFCwbg
www.twitter.com/IFC_org
www.youtube.com/IFCvideocasts
www.ifc.org/SocialMediaIndex
www.instagram.com\ifc_org

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ.-ին Հայաստանում։ Ընկերության 2 բաժնետերերն են Ամունդին (1,924 տրիլիոն եվրո կառավարման ներքո ակտիվներով Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ) և Ակբա բանկը (Հայաստանի խոշորագույն առևտրային բանկերից մեկը, որի բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայի ամենալիկվիդային՝ A հարթակում)։ Ամունդի-Ակբան կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ հիմնվելով Ամունդիի առաջադեմ փորձառության (նոու-հաու), ինչպես նաև մասնագիտական և տեխնոլոգիական աջակցության վրա: Հայաստանի կայուն զարգացման գործում առանցքային դեր ստանձնելու համատեքստում, Ամունդի-Ակբան ջանք չի խնայում երկրում ներդրումային միջավայր ձևավորելու և Հայաստանի ապագայում ներդնելու հարցում՝ ելնելով կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների լավագույն շահերից։
 

Հետևեք մեզ

www.amundi-acba.am

https://www.linkedin.com/showcase/amundi-acba/

https://www.facebook.com/AmundiAcba

 

 

 

Газ, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеру