Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ադրբեջանի հակահայկական քարոզչությունը ողջունվում է Հայաստանի իշխանության կողմից»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր առկա ամբողջ ճգնաժամը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի, իր վարած արտաքին քաղաքականության, Արցախի նկատմամբ վերաբերմունքի փոփոխման և, առհասարակ, հակահայկական կառավարմամբ: Անդրադառնալով Արցախի շրջափակմանը, դրանից բխող ճգնաժամին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:

«Բոլոր հայտարարությունները, որոնք հնչել են պատգամավորների, նախարարների, գլխավոր կապիտուլ յանտի կողմից, վկայում են այն մասին, որ իրենք ամբողջությամբ հրաժարվել են Արցախի հարցը որևէ մակարդակում բարձրացնելուց: Արդյունքում Ադրբեջանի այսօրվա պահանջները մի քանի անգամ մեծացել են, և վստահ եմ, որ դրանք էլ ավելի կմեծանան: Այս ամենի հետևանքով ունենք բլոկադայի մեջ գտնվող Արցախ, բնակչություն, որը որևէ կերպ չի կարողանում իր ազատ ու անվտանգ կյանքը վայելել: Ադրբեջանն այս տեսանկյունից ահաբեկչական քայլ է նախաձեռնել՝ փորձելով արցախահայերին ստիպել, որ դուրս գան Արցախից. ադրբեջանցիների շրջանում պտտվում է թեզ, որ արցախահայերը «չեն կարող վերադառնալ Ղարաբաղ, միայն կարող են գնալ Ղարաբաղից»»,-ասաց փորձագետը:

Անդրադառնալով բացառապես ռուսական կողմին մեղադրելու, պատասխանատվությունը միայն ՌԴ դաշտ նետելու ՀՀ իշխանության հայտարարություններին՝ նա նկատեց. «Ռուսներին մեղադրելու թեզերը շրջանառվել են նաև Ադրբեջանում: Ադրբեջանն էլ է մեղադրել ռուսներին՝ ասելով, որ ռուսներն են փակել ճանապարհը, որ ռուսները չպետք է լինեն Արցախում, որ Արցախն իրենցով անելու նպատակի իրագործմանը ռուսներն են խոչընդոտում: Եվ ահա, Հայաստանում նույն ձևակերպումներն են սկսում շրջանառել: Նախ՝ մեղադրեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանին՝ ասելով, թե ինչու չի գնում Լաչինի միջանցք: Նաև հնչեցին հայտարարություններ, թե ռուսներն են փակել Լաչինի միջանցքը: Իմ խորին համոզմամբ, մեր իշխանավորները բոլոր մակարդակներում ունեն սերտ համագործակցություն Ադրբեջանի բարձր ղեկավարության հետ: Արցախի մասին, նաև հակառուսական յուրաքանչյուր հայտարարություն թե՛ այստեղ, թե՛ Ադրբեջանում նույն թեզերով է առաջ տարվում: Իմ խորին համոզմամբ, Ադրբեջանի կողմից տարվող հակահայկական քարոզչությունը ողջունվում է Հայաստանի իշխանության կողմից: Դրա հետ մեկտեղ ամեն բան արվում է, որ Ադրբեջանի թեզերն արդարացվեն, հասնեն այն իրավիճակին, որ հայկական կողմը զիջելուն այլընտրանք չունենա թե՛ տարածքային առումով, թե՛ բանակցային հարթակներում»:

Անդրադառնալով իշխանությունների այն հավաստիացումներին, թե գործով են ապացուցում, որ ՀՀ-ն մնում է ԱՀ անվտանգության երաշխավորը, փորձագետը նկատեց, որ «գործ» ասվածը դրսևորվում է նրանով, որ այսօր Արցախում բլոկադա է, և միայն օրեր անց են սկսել գործիքակազմ կիրառել միջազգային հանրության ուղղությամբ: «Երևի մտածում էին, որ արցախցիներն այդ ընթացքում կհանձնվեին: Մինչդեռ տեսնելով, որ կա հանրային պահանջ, տարբեր տեսակի բողոքի ակցիաներ, հայտարարություններ նաև Սփյուռքից, սկսեցին որոշ քայլեր անել: Եթե դժգոհությունները չլինեին, շարունակելու էին չգործել: Այսինքն, ոչ իրենց ցանկությամբ են որոշ քայլեր անում, այլ ներհանրային ճնշման արդյունքում: Իսկ թե ավելի լայն իմաստով ինչ են արել Արցախի համար, թվարկեմ. արել են այն, որ Արցախը կորցրել է տարածքների 75 տոկոսը: Երկրորդ՝ այս կառավարության «շնորհիվ» Արցախը իր սուբյեկտայնության և միջազգային գործոն դառնալու հնարավորությունն է կորցրել: Երրորդ՝ Ադրբեջանի սադրանքները, հայ զինվորների սպանությունները, Արցախի վերաբերյալ հայտարարությունները իրենց կողմից որևէ արձագանքի, հայտարարության չեն արժանացել: Չկա որևէ հայտարարություն, որը կսատարի Արցախի ինքնորոշման իրավունքը»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ չորրորդ հանգամանքն առհասարակ այս իշխանության վարած արտաքին քաղաքականությունն է:

«Իրենք խուսափում են Արցախ այցելելուց: Հիշեցնեմ, որ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը 2021-ի ձմռանը Արցախ այցելելու հաջորդ օրը Ադրբեջանի նախագահի շատ կոպիտ հայտարարություններից հետո պաշտոնանկ արվեց: Արցախի՝ կյանքի էներգիան, կյանքի ձգտելու ունակությունը գերնվազագույնի հասցնելու համար իրենք ամեն ինչ են արել: Այս իշխանություններն արել են այնպես, որ Արցախն այսօր լինի այնպիսի կարգավիճակում, որ ոչ միայն կախված լինի մայր Հայաստանից, այլև փորձի սպասել ռուսների աջակցությանը, ձգտի դեպի պրոռուսական կողմնորոշման, որը ինչ-որ ձևով հասկանալի է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ոչ հայկական կառավարության վարած արտաքին քաղաքականությունը: Իրենք կոմպլեքս գործողություններով այնպես են արել, որ Արցախը ամբողջությամբ ներառվի Ադրբեջանի կազմում: Հիշեցնեմ նաև Փաշինյանի հայտարարությունը՝ «կստորագրենք խաղաղության պայմանագիր, թող մեզ դավաճան ասեն»:Իրենք չեն էլ թաքցնում, որ իրենց գործողությունների մեջ դավաճանություն կա, և որ իրենք էությամբ դավաճան են»,ընդգծեց փորձագետը:

Ինչ վերաբերում է միջազգային հարթակներից ակնկալվող քայլերին, Գ. Դավթյանը կարծում է, որ, անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից, միշտ պետք է աշխատել միջազգային հանրության հետ: «Միշտ պետք է ձեռքը պուլսի վրա պահել, որպեսզի քո հնարավորությունը բաց չթողնես, քո մասին մոռանալ չտաս: Ինչ վերաբերում է այսօրվա կառավարությանը, ապա միջազգային կազմակերպություններին ուղղված դիմումներում, առհասարակ բանակցություններում անգամ իրենց ձևակերպումներում խուսափում են Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքը մատնանշելուց, չեն խոսում Արցախի հայկական լինելուց, խոսում են «Արցախում ապրող հայությունից»՝ տեղ տալով ադրբեջանական քարոզչությանը, ըստ որի՝ «այնտեղ մեծամասամբ եղել են ոչ թե հայեր, այլ ադրբեջանցիներ»: Իրենց բոլոր գործողություններում իրենք միայն նպաստում են Ադրբեջանի գործողությունների արդարացմանը: Իրենք բազմիցս են ապացուցել, որ հայկական կառավարություն չեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀ այս կառավարությունից ապագային ուղղված որևէ դրական քայլ չի ակնկալում:

Անդրադառնալով ճգնաժամի լուծման երկարաժամկետ ու կարճաժամկետ հնարավոր լուծումներին՝ նա մի քանի հանգամանք առանձնացրեց: «Ռուս խաղաղապահները որոշակի ձևով պետք է փոխեն իրենց մարտավարությունը՝ ադրբեջանցիների սադրանքները կանխելու տեսանկյունից: Գոնե պետք է սցենարներ մշակեն՝ հասկանալու, թե այս կամ այն սադրանքը ինչպես ժամանակին կանխեն, որ անվտանգության հետ կապված այլ խնդիրներ չլինեն: Օրինակ բերեմ. երբ Լաչինի միջանցքը փակվեց, ադրբեջանցիները տասնյակներով էին, ռուս խաղաղապահները՝ առավելագույնը 7-8 հոգի: Այսինքն, Լաչինի միջանցքում, որտեղ ադրբեջանցիների կենտրոնացումը շատ է, ռուս խաղաղապահների թվաքանակը պետք է շատ ավելին լինի: Նախ քանակի հարցը պետք է բարձրացվի: Երկրորդ՝ չգիտեմ որքանով է ռեալ, բայց երբ Հայաստանում իշխանություն փոխվի, պետք է վերանայվի ՀՀ կառավարության համագործակցությունը ռուսների ու ռուս խաղաղապահների հետ: Պետք է Արցախում ռուս խաղաղապահների դերի բարձրացում լինի, այնտեղ երկարաժամկետ տեղակայվելու հարց առաջ քաշվի»,-ընդգծեց փորձագետը՝ նշելով, որ ճգնաժամի լուծումը երկարաժամկետ կտրվածքով է տեսնում:

«Եթե սկզբնական շրջանում կարծում էի, որ ճանապարհի փակումը մեկ շաբաթից ավելի չի տևի, հիմա ադրբեջանցիների քարոզչական ու մարտավարության փոփոխությունը հաշվի առնելով՝ հասկանում եմ, որ ճանապարհը պլանավորել են երկար փակ պահել: Այս փուլում շեշտը դնում են նաև Ամանորի վրա, ուզում են, որ այդ ժամանակ էլ փակ լինի, ինչը հոգեբանական ու հանրային տրամադրությունների վրա ազդող գործընթաց է: Իհարկե, կարող եմ ասել, որ Ադրբեջանն առանց զիջման ոչ մի ճանապարհ չի բացի: «Զանգեզուրի միջանցքին» զուգահեռ արդեն խոսում են Լաչինի միջանցքում վերահսկողություն ունենալու կամ անցակետ ստեղծելու մասին: Այս երեք թեզերն են շրջանառում, մինչդեռ զիջումները մեզ համար ավելի վատ հետևանքներ են ունենալու՝ հետագայում ուրիշ պահանջներ ներկայացնելու համատեքստում: Դրա համար դժվարանում եմ ասել, թե ինչպիսին կլինի հանգուցալուծումը, որովհետև բավականին փակուղային իրավիճակ է: Փակուղային իրավիճակ է ինչպես ռուս խաղաղապահների, ընդհանուր առմամբ, ՌԴ-ի դաշտում, այնպես էլ Արցախի Հանրապետության իշխանության ու Հայաստանի՝ ոչ հայկական կառավարության մոտ: Հարցը պետք է կոմպլեքս լուծվի: Մի քայլով հնարավոր չէ: Քաղաքական բռունցք պետք է ձևավորվի, ու հարցերը միանգամից լուծվեն»,-եզրափակեց Գ. Դավթյանը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию