Առաջին ամբողջովին էներգոանկախ տունն է կառուցվել Նուրաֆշան քաղաքում
ЭКОНОМИКАSputniknews.ru-ն գրում է, որ առաջին ամբողջովին էներգոանկախ տունն է կառուցվել Տաշքենդի մարզի Նուրաֆշան քաղաքում։
Շենքն ամբողջությամբ ապահովում է բնակիչների էլեկտրաէներգիայի կարիքները էներգիայի վերականգնվող աղբյուրների միջոցով: այդ մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։
Տունը համալրված է 15 կՎտ հզորությամբ արևային մարտկոցներով և 200 լիտրանոց տաք ջրատաքացուցիչով, որը նույնպես սնուցվում է արևային էներգիայով։ Իսկ արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկը կարող է վաճառվել էլեկտրական ցանցերի տարածքային ձեռնարկությանը։
Վերջին շրջանում Ուզբեկստանում հատուկ ուշադրություն է դարձվում երկրում «կանաչ» էներգետիկայի զարգացմանը։ Պետական կառույցների, դպրոցների, բուհերի և այլ հաստատությունների շենքերը համալրված են արևային մարտկոցներով և ջրատաքացուցիչներով։ Ամբողջ հանրապետությունում կառուցվում են ֆոտովոլտային և հողմային էլեկտրակայաններ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]