Շվեդիան կոնկրետ քայլեր չի ձեռնարկել «ահաբեկիչներին» արտահանձնելու համար․ Չավուշօղլու
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Շվեդիայի իշխանությունները դեռ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկել «ահաբեկիչներին» Թուրքիային արտահանձնելու համար, ինչը թուրքական կողմի համար պայման է Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հավանության համար։ Այս մասին նա հայտարարել է շվեդ գործընկեր Թոբիաս Բիլստրյոմի հետ բանակցությունների արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Շվեդիան կոնկրետ քայլեր չի ձեռնարկել ահաբեկիչներին արտահանձնելու կամ նրանց հաշիվները սառեցնելու համար։ Շվեդիան շարունակում է մնալ Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկիչների ձգողականության կենտրոնը»,- ասել է նա։
Չավուշօղլուն նաեւ նշել է, որ Թուրքիան գնահատում է այն գործողությունները, որոնք անում են Շվեդիայի իշխանությունները, սակայն դրանք դեռ բավարար չեն։