Աշխարհի 5 առեղծվածային վայրերը
ЛАЙФՁեզ ենք երկայացնում աշխարհի ամենաառեղծվածային վայրերից մի քանիսը, որոնք մինչ այսօր էլ մնում են բոլորի ուշադրության կենտրոնում: Այդ վայրերն այսօր դարձել են զբոսաշրջության կենտրոններ, ինչպիսիք են Զատիկի կղզին կամ Սթոունհենջը: Եվ այսպես…
Ստոունհենջ… Ստոունհենջը քարե առեղծվածային հուշարձան է : Գտնվում է Անգլիայի գյուղերից մեկի մոտակայքում: Ոչ ոք չգիտի, թե որն է եղել այս կառույցի կառուցման նախնական նպատակը: Եղել է պաշտպանմունքի վա՞յր, տաճա՞ր, թե՞ ՉԹՕ-ների համար նշան:
Խինջիան… Այս քաղաքում կա անտեսված մի տարածք, որը կոչվում է` » Moguicheng » կամ Հրեշի քաղաք: Մոգուիչենգում մի քանի ամրողներ տարօրինակ ձայներ են հանում, որոնց առաջացման աղբյուրը հայտնի չէ: Ամառային տաք օրերին թեթև զեփյուռի ներքո ամրոցները հնչեցնում են հոգեթով հնչյուններ, ասես հազարավոր փոքրիկ կիթառներ միասին նվագեն: Իսկ ուժեղ քամու ժամանակ այդ ձայները նմանվում են առյուծի մռնչոցի, մանկական լացի կամ էլ գայլի ոռնոցի:
Բերմունդյան եռանկյունի… Ատլանտըան օվկիանոսի հյուսիս-արևմուտքում է գտնվում Բերմունդյան եռանկյունին: Այս տարածքումկան 7մեծ և 150 փոքր կղզիներ, որոնք հարուստ են մարջաններով: Բերմուդյան եռանկյունին հայտնի է որպես չարիքի բույն. բարձր տեխնոլոգիական բոլոր սարքավորումներն ու նավագացիոն սարքերն այս վայրում չեն գործում: Հաճախ նույնիսկ չի ստացվում հաղորդակցվել դրսի աշխարհի հետ: Ոչ ոք չգիտի` որն է այս առեղծվածի գաղտնիքը:
Եգիպտոս…. Եգիպտոսն աշխարհի ամենառեղծվածային ու դյութիչ վայրերից է: Գտնվում է Աֆրիկայի հյուսիսում: Ավելի քան 80 բուրգեր տարածված են Նեղոս հետի երկայնքով: Յուրաքանչյուր բուրգի բարձրությունը 100 մետր է, որոնք պատրաստված են մինչև 100 տոնա կշռող հսկայական քարերից: Մինչև այժմ բուրգերի մասին լեգենդներ,առասպելներ են պտտվում: Ամենաբարձրը Քեոփսի բուրգն է: Բոլոր բուրգերը կառուցված են մեկը մյուսի վրա դրված քարերից: Բուրգը կառուցելիս չի օգտագործվել որևէ ամրացնող միջոց: Բոլոր քարերը համընկնում են, ուստի դժվար է որևէ անցք կամ ճեղք գտնել: Կառուցման տեխնիկային վերաբերվող խնդիրները վերջնականապես չեն բացահայտվել:
Զատիկի կղզի… Այս կղզին գտնվում է Թաիթիի և Չիլիի արանքում, իսկ միջազգային ճանաչում է ձեռք բերել շնորհիվ իր ուշագրավ վիթխարի արձանների, որոնք ունեն մարդկային դեմքեր: Յուրաքանչյուր արձան 14 ոտնաչափ բարձրություն ունի (մոտավորապես 4 մետր), կշռում է 75 տոննա, որոնք պառրաստված են հրաբխային քարերից: Մինչև այժմ էլ անհայտ է, թե ինչպես է պարզագույն տեխնոլոգիական միջոցներով սյս արձանները կառուցվել: Արձանների ծագման ու դրանց նշանակության մասին շատ վարկածներ կան, ընդ որում` մի ֆանտաստիկ տեսակետ, ըստ որի` արձանները կառուցել են այլմոլորակայինները:








