Թեքսասի համալսարանը կթվայնացնի Գաբրիել Գարսիա Մարկեսի 24 000 էջանոց արխիվը
ОБЩЕСТВОԹեքսասի համալսարանը, որը գտնվում է Օսթինայում, կթվայնացնի կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի 24 հազար էջանոց արխիվի: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Թվայնացումը հնարավոր է դարձել Գրադարանային -տեղեկատվական ռեսուրսների ոչ առեւտրային խորհրդի տրամադրած 126 730 դոլարի չափով դրամաշնորհի շնորհիվ:
Նախագծի իրականացումը ծրագրում են սկսել 2016 թ. հունիսին ու ավարտել մինչեւ 2017 թ. դեկտեմբերը: Արխիվում կան գրողի 1950-ից մինչեւ 2013 թ ձեռագրեր, նոթատետրեր, ալբոմներ ու լուսանկարներ: Թվայնացումից հետո բոլոր նյութերը հասանելի կլինեն համացանցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



