Ռուսաստանի ԱԳՆ-ն Լին Թրեյսիին խորհուրդ է տվել չմիջամտել երկրի ներքին գործերին
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Ռուսական կողմը ՌԴ-ում ԱՄՆ հաստատված դեսպան Լին Թրեյսիին խորհուրդ է տալիս «քաղաքացիական հասարակության» հետ աշխատանքի անվան տակ չմիջամտել իր ներքին գործերին։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։
«Գլխավորն այն է, որ աշխատանքի անցնելով Մոսկվայում՝ Թրեյսին պետք է հաշվի առնի իր նախորդներից մեկի սխալները, որը վատ էր սկսել՝ հազիվ հասնելով ծառայության վայր։ Քաղաքացիական հասարակության հետ աշխատելու քողի տակ մեր ներքին գործերին միջամտելը այդ կերպարին ակնթարթորեն դարձրեց սրիկա։ Նոր դեսպանին խորհուրդ չէինք տա նման սխալ ճանապարհով գնալ»,-զգուշացրել է Դարչիևը։