Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Իրա­վի­ճա­կի նոր սրա­ցումն ըն­դու­նակ է ընդ­միշտ «վե­րագ­ծել» տա­րա­ծաշր­ջա­նի ռե­սուրս-տնտե­սա­կան, իս­կա­պես նաև քա­ղա­քա­կան քար­տեզ­նե­րը. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

topwar.ru-ն «Անդրկովկասյան տարաձայնությունների հանգույցները՝ Արցախ, Զանգեզուր, Լաչինի միջանցք» վերնագրով հոդվածում գրում է, որ բառացիորեն օրերս ռուս խաղաղապահների աչքի առաջ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հարավային հատվածում՝ Զանգեզուրում, համալրվել է Լաչինի միջանցքի հակամարտությամբ։ Բաքվի «ակտիվիստները» փակել են այն զարկերակը, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերը։ Դա արվել է ոչ առաջին անգամ, բայց առաջին անգամ հստակ վերաբերմունքով, միանգամայն լուրջ ու երկար ժամանակով։ ԱՄՆ Պետդեպարտամենտը և Ֆրանսիայի ԱԳՆ-ն արդեն պաշտոնապես կոչ են արել դադարեցնել շրջափակումը։ Մի խոսքով, կոնֆլիկտային իրավիճակն այժմ ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ կեսը...

Զանգեզուրի վրա Ադրբեջանի կենտրոնացումը պայմանավորված է Հարավային Անդրկովկասը լիովին վերահսկելու Բաքվի ցանկությամբ: Այդ մարզը, որը հայտնի է Սյունիք անունով, գտնվում է Հայաստանի հարավում՝ Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավարության միջև։ Առանձնահատկություններից մեկն այն է, որ Սյունիքն ընդգրկում է Իրանի հետ Հայաստանի ողջ սահմանը։ Եվ, համապատասխանաբար, այդ տարածքի օկուպացիայի դեպքում «վերանում» է հարավային Հայաստանը որպես տարանցիկ տարածք։ Ընդամենը 3000 քառակուսի կիլոմետր տարածքով Սյունիքում օկուպացման փորձ արդեն եղել է, և առայժմ բավականին հաջողված: Հավանաբար այս ամենը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այդ գոտու մոտ են գտնվում Հայաստանի գունավոր մետալուրգիայի շատ մեծ կենտրոնները՝ Կապանի և Քաջարանի մետալուրգիական կոմբինատները։

Պատահական չէ, որ այդ մասին վերջերս ՀԱՊԿ գագաթաժողովում նշել էր Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ մինչև 1980-ականների կեսերը այդ ձեռնարկությունների ընդհանուր մասնաբաժինը գունավոր մետալուրգիայի համամիութենական արտադրության մեջ եղել է 15 %։ Բացի դա, այդ տարածքում են կենտրոնացված կոբալտի, վանադիումի, մոլիբդենի, բիսմուտի, պղնձի, հազվագյուտ հողային մետաղների բարձրորակ հանքաքարերի զգալի պաշարներ։ Հայաստանի հարավում գտնվող այդ պաշարների ընդհանուր ծավալային մասը 1930-80-ական թվականներին այդ ռեսուրսների համամիութենական ռեգիստրում կազմել է մոտ 20 %։ Բայց հիմա դրանց փաստացի արդյունահանման մակարդակը հազիվ է հասնում նախկին հզորության 35 %-ին։ Ավելին, հայկական հարավային այդ հանքավայրերի մեծ մասը կենտրոնացած է հայ-ադրբեջանական սահմանի հարավային հատվածում, փաստացի նոր տարաձայնության կետում՝ նույն 3000 քառակուսի կիլոմետրանոց Սյունիքում:

Նորանկախ Հայաստանում Կապանի և Քաջարանի կոմբինատները գործում են 90-ականների կեսերից և, ինչպես ասում են, ո՛չ ցնցվում են, ո՛չ գլորվում։ Բայց հատկանշական է, որ Կապանը ԽՍՀՄ երկաթուղային ցանցին միացնող 40 կմ երկարությամբ երկաթգիծը 1950-ականների սկզբին կառուցվել էր ոչ թե դեպի Իրանին սահմանակից հայկական հարավային Մեղրի կայարան, այլ դեպի Ադրբեջան։ Պարզաբանելու համար ասենք, որ երկաթուղին, անցնելով Թուրքիայի և Իրանի հետ Անդրկովկասի սահմաններով, տանում էր դեպի Անդրկովկասյան երկաթուղու ադրբեջանական Մինջևան կայարան (ԹբիլիսիՌուսթավի-Երևան-Նորաշեն-ՆախիջևանՋուլֆա-Մեղրի-Մինջևան-Հորադիզ-ԻմիշլիԲաքու)։ Ավելին, Կապան-Մինջևան գիծը կառավարվում էր Ադրբեջանական ԽՍՀ երկաթուղու վարչակազմի կողմից, թեև այդ գծի երկարության մոտ մեկ երրորդը գտնվում էր Հայաստանում... ՀԽՍՀ ղեկավարությունը Մոսկվային բազմիցս էր առաջարկել այդ գիծը տալ Երևանին, սակայն ապարդյուն։

Այսպիսով, Ադրբեջանի երկաթուղային ցանցին էին «կապված» Հայաստանի զգալի մետալուրգիական հզորությունները և երկրի հարավում գտնվող գունավոր մետաղների հանքավայրերի մեծ պաշարները։ Այդ երկաթգիծը անգործության է մատնվել 1990-ականների կեսերից, ինչպես և գրեթե ողջ «Անդրկովկասյան երկաթուղին»։ Եվ եթե հիմա նույն հարավային հայկական տարածաշրջանում տեղի ունենա հակամարտության հետագա սրացում, ապա հնարավոր է, որ Կապանի և Քաջարանի գործարանները նշված մայրուղիների հետ միասին պարզապես անցնեն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։ Ինչ վերաբերում է հայկական Զանգեզուրով Նախիջևան տանող ադրբեջանական միջանցքին, ապա դա հին պատմություն է։ Ավելի ճիշտ, Հայաստանի այդ շրջանով Նախիջևանի և կենտրոնական Ադրբեջանի միջև երկաթուղու նախագիծը մշակվել է դեռևս 1960-ականների կեսերին։

Աշխատանքը ղեկավարել է ակադեմիկոս Տիգրան Սերգեևիչ Խաչատուրովը՝ ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտության բաժնի վարիչը։ Խորհրդային մի խումբ փորձագետներ Խաչատուրովի գլխավորությամբ նույն բանն են առաջարկել նաև 1988 թվականին: Այդ գիծը կդառնար Նախիջևանի և կենտրոնական Ադրբեջանի միջև ամենակարճ ճանապարհը։ Նախագիծը նախնական հավանության էր արժանացել Պետական պլանավորման հանձնաժողովի և ԽՍՀՄ երկաթուղու նախարարության կողմից։ Բայց քանի որ երթուղին անցնում էր Լեռնային Ղարաբաղով, Բաքուն որոշել էր, որ մայրուղին կավելացնի այս տարածաշրջանի «ձգտումը» դեպի Հայաստան։ Իսկ Երևանում, ինչպես ասում են, վախենում էին ընդհակառակից` նույն պողպատե գծի շնորհիվ Ադրբեջանի չափազանց մեծ ներկայությունից Հայաստանում։

Ուստի, Երևանում և Բաքվում, ի վերջո, որոշել են սահմանափակվել վերոհիշյալ «Անդրկովկասի երկաթուղով» և Բաքվից սկսվող այն ավտոմայրուղով, որն անցնում էր Լեռնային Ղարաբաղով և ապա Զանգեզուրով մինչև Նախիջևան։ Հայ-ադրբեջանական հարավային սահմանագոտում իրավիճակի նոր սրացումն ընդունակ է ընդմիշտ «վերագծել» այդ տարածաշրջանի ռեսուրս-տնտեսական, իսկապես նաև քաղաքական քարտեզները։ Եվ դա հազիվ թե հօգուտ Հայաստանի լինի, որը Ռուսաստանի ապացուցված սակավաթիվ դաշնակիցներից մեկն է: Ընդ որում, եթե անգամ դաշնակիցը չէ, ապա գոնե կողմնակիցն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»