Պուտինը նշել է ԱՊՀ երկրների հաջող համագործակցության մասին
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
ԱՊՀ երկրների միջև համագործակցությունը հաջող է ընթանում, մինչև տարեվերջ ապրանքաշրջանառությունը պետք է կազմի 100 մլրդ դոլար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։
Սանկտ Պետերբուրգում ընթանում է Համագործակցության առաջնորդների գագաթնաժողովը։
«Վերջին մեկ տարում մեր պետությունների բազմակողմ փոխգործակցությունն ընդհանուր առմամբ հաջողությամբ զարգանում է: Դա հաստատում է մեր՝ Ռուսաստանի և ԱՊՀ բոլոր երկրների միջև առևտրի կայուն աճը։ Հունվար-հոկտեմբերին այն աճել է 6,6 տոկոսով և կազմել 81,5 միլիարդ դոլար: Հիմա հիմքեր կան ակնկալելու, որ մինչև այս տարվա վերջ այն կհասնի 100 միլիարդ դոլարի»,- ասել է Պուտինը։