Ինչպես է սուրճը ազդում կրծքի չափերի վրա. գիտնականներ
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Պարզվում է՝ այն կանայք, ովքեր նույնիսկ մեկ օր չեն կարողանում ապրել առանց սուրճի, պետք է պատրաստ լինեն այն բանին, որ իրենց կուրծքը ժամանակի հետ կփոքրանա: Այս մասին հայտնում է ladyhealth.com.ua-ն:
Լունդի համալսարանից շվեդ գիտնականները մոտ 300 կնոջ մասնակցությամբ կատարել են անսովոր փորձ: Կանայք ամեն օր սուրճ են խմել, իսկ հետազոտողները ուշադրությամբ արձանագրել են նրանց կրծքի չափերը:
Արդյունքում նկատվել է օրինաչափություն. կանայք որքան շատ են սուրճ խմել, այնքան ավելի է փոքրացել նրանց կրծքի չափը: Դա առաջին հերթին վերաբերում է օրը 3 և ավելի բաժակ սուրճ խմած կանանց, ովքեր միջինը կորցրել են կրծքի ծավալի 17 տոկոսը:
Ընդ որում, սուրճը ավելի ուժեղ է ազդում մեծ կուրծք ունեցողների վրա: Նրանց դեպքում այն կարող է դրական ազդել առողջության վրա՝ նվազեցնելով կիծքի քաղցկեղի ռիսկը: Միաժամանակ հետազոտությունը թույլ է տալիս մտածելու, որ այդ ըմպելիքը ազդում է կանանց օրգանիզմում տղամարդկանց հորմոնների մակարդակի վրա, ինչն էլ մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը:



