Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Համընդհանուր հայտարարագրման դիստոպիան. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հետաքրքիր «զուգադիպությամբ», օրվա իշխանություններն իրենց հին նախաձեռնություններին, որոնք չորս տարվա ընթացքում չեն հաջողացրել կյանքի կոչել հանրային դժգոհությունների, փորձագետների քննադատությունների և այլ պատճառներով, այս օրերին կրկին միս ու արյուն են տալիս և օրակարգ բերում։ Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ ներկայումս հանրության ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է անվտանգային հարցերի, հակառակորդի կողմից եկող սպառնալիքների ու Լաչինի միջանցքի փակման հետ կապված իրավիճակի ուղղությամբ։ Փաստացի իշխանություններն այս թեմաների ստվերի տակ անաղմուկ անցկացնում են իրենց խնդրահարույց ու փնթի նախագծերը։

Այդ նախագծերից մեկն էլ եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին է, որով նախատեսվում է, որ մինչև 2025 թվականը հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ բոլոր քաղաքացիները։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե այն կարող է օգտակար նշանակություն ունենալ պետբյուջե հավել յալ միջոցներ ներգրավելու համար, բայց միայն առաջին հայացքից: Ու ընդհանրապես, ինչ նախաձեռնությամբ այս իշխանությունները հանդես են գալիս, կարծես թե միայն փորձարկում են՝ կստացվի՞, թե՞ ոչ։ Ու բազմաթիվ դեպքերի ենք ականատես եղել, երբ նրանց առաջ քաշած նախաձեռնություններն ուղղակի ձևական բնույթ էին կրում ու իրականում խնդիր չէին լուծում։ Ավելին, նույնիսկ մեծ վնասներ էին հասցնում օգուտ տալու փոխարեն: Նույնպիսի իրավիճակ է լինելու նաև համընդհանուր հայտարարագրման մասով՝ չնայած որ այս նախաձեռնության ենթատեքստում նաև քաղաքական ենթատեքստ է թաքնված։

Այսինքն՝ այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն իշխանությունների կողմից վարվող քաղաքականության հետ և հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից, կարող են հայտնվել քրեական հետապնդումների թիրախում, իբր հարկեր են թաքցրել և այլն։ Իսկ եթե շատերին դեռևս թվում է, թե գումարներ են հետ բերվելու պետբյուջե, ու իրենց սոցիալական վիճակը բարելավվելու է, ապա չարաչար սխալվում են։ Ընդհակառակը՝ որոշ ծառայություններ ավելի են թանկանալու, որն ավելի է բարդացնելու առանց այն էլ խոցելի դրության մեջ գտնվող քաղաքացիների դրությունը։ Մյուս կողմից էլ՝ երաշխավորված չէ, որ համընդհանուր հայտարարագրման արդյունքում տնտեսության մեջ ստվերն էականորեն նվազելու է, քանի որ ստվերային գործունեություն իրականացնողները կշարունակեն տարբերակներ գտնել իրենց աշխատանքը նույն կերպ կազմակերպելու համար։

Օրինակ՝ հիմա էլ բազմաթիվ տնտեսվարողներ կան, որոնք պատշաճ կարգով ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում, մի՞թե հայտարարագրման անցնելուց հետո սկսելու են տրամադրել։ Այլ հարց է, որ բազմաթիվ քաղաքացիներ և տնտեսվարողներ, հավանական համարելով, որ յուրաքանչյուր պահի կարող են քաղաքական հետապնդումների ու հարկային տեռորի թիրախ դառնալ, կնախընտրեն ուղղակի հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից և իրենց ֆինանսական միջոցները դուրս հանել Հայաստանից, տեղափոխել այնպիսի երկրներ, որտեղ իրենց միջոցներն ավելի ապահով կլինեն։ Եվ իշխանությունները փոխանակ այնպես անեն, որ ներդրումներ ներգրավեն տնտեսությունը խթանելու համար, այնպիսի պայմաններ են ստեղծում, որ երկրում առկա կապիտալը արտահոսի։

Կարճ ասած՝ մեր երկիրը իշխանությունները դարձրել են փորձադաշտ, ինչ մտքներովն անցնում է, առանց փորձագիտական լուրջ քննարկումներ ծավալելու, հաշվարկելու, հապճեպորեն սկսում են իրականացնել։ Իսկ դրա արդյունքում իրենք ցույց են տալիս, թե գործ են կատարում ու դրան համապատասխան պարգևավճարներ են ստանում, իսկ հասարակ քաղաքացիների համար եղած խնդիրներն ավելի են բարդանում։ Եթե զարգացած որոշ երկրներում համընդհանուր հայտարարագրման պրակտիկան կիրառվում է, ապա դա չի նշանակում, որ նույն արդյունավետությամբ կարող է կիրառվել նաև Հայաստանում։ Նախ պետք է հասնել զարգացած երկրների մակարդակին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян