«Կարծում էի՝ այս տարի սեր կգտնեմ, բայց արդունքում ստացվեց ամենազբաղված ու ամենաաշխատանքային տարիներից մեկը». Աստղիկ Սաֆարյանը՝ անձնականի, աշխատանքի և 2023-ի նպատակների մասին
ЛАЙФԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Իր ոճին և ձեռագրին անդավաճան երգչուհի Աստղիկ Սաֆարյանը 2022-ի վերջին ներկայացրել է մի շարք աշխատանքներ և ողջ տարվա ընթացքում իր լսարանին հանձնել մի շարք երգեր և տեսահոլովակներ:
Tert.am Life–ը «2023-ը՝ նոր սկիզբ» խորագրի շրջանակներում խոսել է երգչուհի Աստղիկ Սաֆարյանի հետ, որը պատմել է 2022-ի ձեռքբերումների, հաջողությունների և 2023-ի նպատակների մասին՝ տրամադրելով ֆոտոշարք Tert.am Life-ին:
-2022-ը կադրից այս կողմ, ինչպիսի՞նն էր տարին ձեզ համար մասնագիտական տեսանկյունից: Տեղյակ եմ նաև նոր երգի և տեսահոլովակի մասին:
-Հունվար-Փետրվար ամիսներին 5-տեսահոլովակ եմ նկարահանել (որից 3-ը Փարիզում): Ապրիլ ամսին ներկայացրեցի «Իմ Կես » տեսահոլովակիս շնորհանդեսը մեծ միջոցառման ձևաչափով , միջոցառումն էլ լիովին ինքս էի կազմակերպել: Նույն ամսում իրականացրեցի իմ աքսեսուարների ապրանքանիշի Ռե-Բրենդինգը- նոր հավաքածու , նոր դիզայն: Օգոստոսին ներկայացրեցի իմ «Մոլորված Սեր» երգի տեսահոլովակը: Նոյեմբերի 27-ին ներկայացրեցի «I’ll be there » երգիս տեսահոլովակը , որը նկարահանվել էր Փարիզում և Երևանում: Դեկտեմբերի 23-ին ներկայացրեցի իմ նոր՝ «Գիշերվա 2:00-ին» երգի պրեմիերան , որը գրվել ու ձայնագրվել է Բարսելոնայում ,Իսպանական ստուդիոյում, իսկ գործիքավորման հեղինակն է Gorgeouz-Beats-ը ։ Երգը եռալեզու է (հայերեն-անգլերեն-իսպաներեն), այն ներկայացվել է խոսքերով-վիդեո հոլովակի ձևաչափով, որը հասանելի է Youtube-ի իմ ալիքում:Տարվա ընթացքում բազմաթիվ համերգներ, կորպորատիվ ելույթներ, հեռուստա-ռադիո հաղորդումներ, գովազդային արշավներ, ճանապարհորդություն, պրոֆեսիոնալ ֆոտոշարքեր, նոր նախագծեր և այլն:
-Ո՞րն է եղել տարվա ամենաստացված նախագիծը ձեզ համար:
-Այն, որ կարողացել եմ այս վերը նշվածներն իրականացնել մեկ տարվա ընթացքում:
-2022-ի ամենահաճելի հիշողությունը:
-Ստեղծագործական ընթացքները:
-2022-ի ամենաբարդ փուլը:
-Երկրի ոչ խաղաղ իրավիճակը:
-2022-ը նկարագրեք մեկ բառով:
-Աշխատանք: 2022-ի վագրի տարին իմ աստրոլոգիական տարին էր, կարծում էի, թե այս տարի սեր կգտնեմ, բայց արդունքում ստացվեց ամենազբաղված ու ամենաաշխատանքային տարիներից մեկը:
-Որո՞նք են 2023-ի նպատակները:
-Շատ պլաններ ու նոր նախագծեր կան, որ պետք է կյանքի կոչեմ 2023-ին:
-2023-ի ամենամեծ երազանքը:
-Կարողանալ իրականացնել երազանքներս:
-Ինչի՞ սկիզբ է լինելու 2023-ը:
-Հուսամ՝ լիարժեք երջանկության:
-Բարեմաղթանք ընթերցողներին Աստղիկ Սաֆարյանի կողմից:
-Լավագույն ու ջերմագույն բարեմաղթանքներս եմ ուղղում բոլորին և իհարկե մաղթում եմ խաղաղ և ուրախ տոներ:
Հեղինակ՝ Թերեզա Հովհաննիսյան