Բաքվի և Թեհրանի հարաբերություններում լարվածություն կա․ Բայրամով
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
«Վերջին շրջանում ադրբեջանա-իրանական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում։ Չեմ ուզում չափազանց դրամատիկացնել իրավիճակը»։
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Տնտեսական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվում են։ Ստեղծված իրավիճակում կարո՞ղ են ադրբեջանա-իրանական հարաբերություններն ավելի լավ լինել։ Այդպիսի բան հնարավոր է: Ադրբեջանը ոչ մի կերպ չի եղել այդ հարաբերությունների սրման կողմնակիցը»,-նշել է նա։
Բայրամովի խոսքով, ինքը բազմաթիվ բանակցություններ է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ, ով նույնպես արտահայտվել է հարաբերությունների զարգացման օգտին։
«Ադրբեջանի դիրքորոշումն այնպիսին է, որ հարաբերությունները պետք է զարգանան փոխադարձ հարգանքի, միմյանց գործերին չմիջամտելու շրջանակներում»,-ընդգծել է ադրբեջանցի նախարարը։