Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո Արևմուտքը պատերազմ է հայտարարել Ռուսաստանին. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այսպես կոչված «հավաքական Արևմուտքը»՝ Վաշինգտոնի գլխավորությամբ, բավականին երկար ժամանակ պատերազմում է Ռուսաստանի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մեծ խաղ» ծրագրին տված հարցազրույցում նա նշել է, որ Ուկրաինայում ուժով իշխանափոխությունից 8 տարի անց ԱՄՆ-ն համապատասխան ձևով է վարվում Մոսկվայի հետ։
«Հավաքական Արևմուտքը՝ միջուկային տերության՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, պատերազմում է մեզ հետ: Այս պատերազմը մեզ վաղուց է հայտարարվել՝ Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո»,- պարզաբանել է Լավրովը։
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, պետական հեղաշրջումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի մասնակցությամբ և, փաստորեն, Եվրամիության աջակցությամբ։
Նա նաև հավելել է, որ ի վերջո պարզվել է, որ ոչ ոք չէր պատրաստվում կյանքի կոչել Ուկրաինայում իշխանափոխությունից հետո ձեռք բերված Մինսկյան պայմանավորվածությունները: