Ինչ և ու՞մ է ակնարկում Բայրամովը
АНАЛИТИКАԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ հայտարարել է, թե Ադրբեջանը երբեք շփումներ չի ունենա Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։ Տարեվերջյան ամփոփիչ իր ասուլիսում Բայրամովը կրկնել է նույն խոսքերը, որը ասել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։Միաժամանակ ուշագրավ մի քանի հայտարարություններ է արել, որոնք լուրջ կասկածների տեղիք են տալիս, մասնավորապես Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ Ադրբեջանը Արցախը Ադրբեջանին ինտեգրելու նպատակով շփումներ ունենում է Արցախի բնակիչների հետ, սակայն հրաժարվել է նրանց անունները հրապարակել։
Ըստ Բայրամովի, եթե այդ մարդկանց անունները բարձրաձայնվեն, ապա հնարավոր է , որ նրանց վրա ճնշումներ գործադրվեն։ «Նման շփումներ եղել են և դա գաղտնիք չէ»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը` միաժամանակ շեշտելով, թե Արցախի բնակչության հետ շփումներ կլինեն նաև հետագայում և Բաքուն դա նորմալ է համարում, բայց ադրբեջանական կողմը երբեք շփում չի ունենա Ռուբեն Վարդանյանի հետ։
Մեր տեղեկություններով՝ տևական ժամանակ ադրբեջանական կողմը բավականին արդյունավետ շփումներ ունեցել է Արցախից որոշ պաշտոնյաների հետ, և այժմ այդ կապի բացահայտումից հետո դրանք դադարեցվել են, հատկապես Վարդանյանի` Արցախ տեղափոխվելուց հետո։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ադրբեջանական իշխանությունների հետ «արդյունավետ» շփվողը եղել է հենց անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Ուշագրավ է, որ Բայրամովը չի հայտնում նրա անունը, քանի որ այդ շփումներն, ըստ ամենայնի, այնքան էլ հայկական կողմի շահերից չեն բխել։
Արման Ավագյան
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



