Ռուսաստանն առավոտից ավելի քան 120 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ. Զելենսկու գրասենյակ
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Դեկտեմբերի 29-ի առավոտյան Ռուսաստանն ավելի քան 120 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Ավելի քան 120 հրթիռ ամբողջ Ուկրաինայի վրա՝ արձակված «չար ռուսական աշխարհի» կողմից արձակված աոչնչացնելու կարևոր ենթակառուցվածքները և կոտորելու խաղաղ բնակիչներին»,- գրել է Պոդոլյակը ժամը 09:21-ին։
Նա հավելել է, որ Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքներ ցանկացողներից «նոր առաջարկներ» է ակնկալում։
«Սպասում ենք «խաղաղապահների» հաջորդ առաջարկներին «խաղաղ կարգավորման», «Ռուսաստանի անվտանգության երաշխիքների» և սադրանքների անցանկալիության մասին», - ասել է Պոդոլյակը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի բոլոր շրջաններում, բացառությամբ արևմտյանի։ Առավոտյան ժամը 8-ի դրությամբ ամբողջ հանրապետությունում հնչել են տագնապի ազդանշաններ:
Ինչպես պարզաբանել է «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը, ռուսական զորքերը Սև ծովում մարտական հերթապահության են դուրս բերել երկու վերգետնյա հրթիռակիր։ Արձակման պատրաստ է մինչև 20 «Կալիբր» հրթիռ։