Երեւանում, Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կկառուցվի ֆուտբոլի 4 դպրոց
СПОРТԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 29-ի նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարության 2022-ի բյուջեն ավելացնել 2,5 մլրդ դրամով՝ ՀՀ-ում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման ծրագրին պետական աջակցություն տրամադրելու նպատակով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի անհրաժեշտությունն ելնում է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից 2023-2024 թվականների ընթացքում Հայաստանի երեք մարզերում և Երևանում ֆուտբոլի դպրոցների կառուցման» ծրագրից:
Հայաստանում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով նախատեսվում է Երևան քաղաքում, ՀՀ Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կառուցել թվով 4 ֆուտբոլի դպրոց՝ արհեստական կամ բնական խաղադաշտերով, անհրաժեշտ հարակից շինություններով, փակ մարզադահլիճներով:
Երևան քաղաքում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/10 հասցեում գտնվող ընդհանուր 4 հա մակերեսով հողատարածքը՝ հաշվի առնելով նմանատիպ մարզադպրոցի բացակայությունը ինչպես Դավիթաշեն, այնպես էլ հարակից՝ Աջափնյակ և Արաբկիր համայնքներում: Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.6 մլրդ ՀՀ դրամ (ներառյալ ՆՆՓ-երի արժեքը):
ՀՀ Արարատի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Արտաշատ քաղաքի համայնքային սեփականություն համարվող հողակտորը (մոտ 1,7 հա): Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 800.0 մլն ՀՀ դրամ:
ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Մարտունի քաղաքի նախկին մարզադաշտի տարածքը (մոտ 4 հա), որն արդեն իսկ այս նպատակի իրագործման համար սեփականատիրոջից գնվել է Մարտունի համայնքի ավագանու կողմից:
Առկա է նաև պայմանավորվածություն Հայաստանի առաջատար ակումբներից Ալաշկերտ ՖԱ-ի հետ առ այն, որ Մարտունիում մարզադպրոց-մարզադաշտի կառուցումից հետո ակումբը տեղափոխվելու է Մարտունի և հանդես է գալու տեղի մարզադաշտում: Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.2 մլրդ ՀՀ դրամ:
ՀՀ Տավուշի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է ընտրվել է Իջևան քաղաքի Արնար մարզադաշտի տարածքը (մոտ 2,1 հա): Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.4 մլրդ ՀՀ դրամ:
Ընդհանուր, ծրագրի նախնական արժեքը կազմում է 5.0 մլրդ ՀՀ դրամ, սակայն ներկայիս Նախագծով որպես աջակցություն ՀՖՖ-ին հատկացվում է միայն 50%-ը՝ 2.5 մլրդ ՀՀ դրամը, իսկ մնացած գումարի մասով անհրաժեշտության և հնարավորության դեպքում անդրադարձ կկատարվի 2023թ.-ին: