Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համայնքային ներդրումները կազմել են մոտ 3,5 միլիարդ դրամ
ВИДЕОԱմփոփելով անցնող տարին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն հրապարակում է Քաջարան և Կապան համայնքներում 2022 թ. իրականավրած սոցիալական ներդրումների ծրագրերը։
Երկու խոշորացված համայնքներում ԶՊՄԿ-ն իրականացրել է ընդհանուր առմամբ ավելի քան 3 միլիարդ 400 միլիոն ՀՀ դրամի ներդրում՝ տարբեր սոցիալական և համայնքային զարգացման ծրագրերում։
Կապան ընդլայնված համայնքում իրականացվել է ավելի քան 1 միլիարդ 919 միլիոն ՀՀ դրամի ներդրում, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման և սոցիալական շինարարության, առողջապահական և այլ ծրագրերում՝ ավելի քան 525 միլիոն դրամ։ Ավելի քան 1, 5 միլարդ դրամի ներդրումներ իրկանացվել են կրթության եւ զարգացման, սպորտի, մշակույթի, ինչպես նաեւ սոցիալական աջակցության ամենատարբեր ծրագրերում։
Քաջարան ընդլայնված համայնքում իրականացվել է ավելի քան 1 միլարդ 514 միլոն դրամի ներդրում, որից ավելի քան 900 միլիոն դրամ ներդրվել է ենթակառուցվածքների զարգացման, սոցիալական և այլ շինարարական ծրագրերի մեջ։ Մոտ 600 միլիոն դրամ ներդրվել է սոցիալական աջակցության, կրթական, մշակույթի և սպորտի զարգացման ծրագրերում։
Համառոտ տեսանյութ` ԶՊՄԿ-ն ամփոփում է 2022 թվականը: