Պուտինն ու Փաշինյանը մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը. Պեսկով
МЕЖДУНАРОДНОЕԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում ընթացած ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ շ
Նա շեշտել է, որ Ռուսաստանին մտահոգում է այդ տարածաշրջանում լարվածության աճը։
«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և մտադիր է շարունակել իր միջնորդական ջանքերը՝ կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով։ Մոսկվան կշարունակի շփումները Բաքվի և Երևանի միջև», - հավելել է նա։