Ռուսական ռուբլու փոխարժեքը անկում է ապրում
ЭКОНОМИКАՀունվարի 5-ին, մոսկովյան ժամանակով ժամը 11.30-ին, մոսկովյան բորսայի սակարկություններում ռուսական ռուբլու նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին հավասարակշռված փոխարժեքը նախորդ սակարկային օրվա փոխարժեքի համեմատ բարձրացել է 984 կետով ու կազմել է 73.2029 ռուբլի, հայտնում է Finmarket.ru–ն: Նշենք, որ 1 կետը համապատասխանում է 0.01 կոպեկին:
Դոլարի նվազագույն գինը 72.823 ռուբլի է, առավելագույնը՝ 73. 392: Կնքվել է 4518 գործարք: Սակարկությունների ծավալը, առանց արտահամակարգային գործարքները հաշվի առնելու, կազմել է 17709 մլն ռուբլի, ինչը 105 տոկոսով շատ է վերջին ամսվա միջին նիշից: Վերջին գործարքը կատարվել է դոլարի դիմաց 73.319 ռուբլու փոխարժեքով:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



