«Ջրի բաժակ»՝ ցանկություններն իրականացնելու համար
ЛАЙФ«Ջրի բաժակ» հնարքի հեղինակ Խոսե Սիլվան հայտնի է դարձել ողջ աշխարհում՝ հոգեբանական թրենինգների շնորհիվ, որոնց հիմքում ինտուիցիան է։
Ինչպես երազանք պահել «Ջրի բաժակ»-ի օգնությամբ։
Թղթի վրա միտք գրեք, օրինակ՝ Ես շատ գրավիչ անձնավորություն եմ։ Ինձնից ներքին լույս է հորդում, սեր ու սեքսուալություն։ Ես լուսավոր էակ եմ։ Ես իմ կողմն եմ ձգում տղամարդկանց։ Իմ տղամարդն ինձ կգտնի․․․
Այս թղթի վրա դրեք մի բաժակ ջուր, շփեք ափերը, մատները միացրեք իրար ու կլորացրեք։ ձեռքերը դրեք այնպես, որ բաժակը ձեր ափերի մեջ լինի, բայց չդիպչեք դրան։ Ձեր գրածը բարձրաձայն ու վստահորեն կրկնեք, մտքում պատկերացրեք ասածը, հետո խմեք ջուրը։ Մի քանի օր կարող եք առավոտյան ու երեկոյան կրկնել։ Միշտ հիշեք, որ միտքը կարող է իրագործվել, եթե շատ ցանկանաք։
Սակայն պետք է հիշեք, որ ձեր միտքը ժխտական արմատ կամ բացասական որեւէ միտք չպետք է ունենա, միայն դրական, միայն բարի ցանկություն, հակառակ դեպքում այն չի իրականանա։



